Փոխարժեքներ
07 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Քաղաքացին ահազանգում է, որ այսօր Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ֆիզիկայի դասին ԱԱԾ֊ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, մազերից քաշել և այլն։ Նա մասնավորապես գրում է․
«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն (այդպես են ներկայացել ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։
Այդ ամենը երեխաների աչքի առաջ,, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։
Լավ, ո՞՞՞նց։
Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։
Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանե՞իք։
Ինձ չի հետաքրքրում մեղադրանքը, հիմնավոր է թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ,, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկել՞՞՞»։