|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բերման ենթարկվածներից ոմանք ընդհանրապես առնչություն չունեին միջադեպի հետ (օրինակ` թռչուններ կերակրողը), շատերին էլ տարել էին կամա, թե ակամա հրմշտոցի մեջ հայտնվելու համար:
Այս լուսանկարում պատկերված երիտասարդը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բերման ենթարկված, իսկ այժմ արդեն ձերբակալված Սևակ Մնացականյանն է: Yerkir.am-ի տեղեկություններով` նա Երևանի թիվ 147 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է:
Սևակին մեղադրանք է առաջադրված 316-րդ հոդվածի հատկանիշներով`իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Մեղադրյալի խոսքով` միջադեպի ժամանակ ինքն ընդամենը փորձել է օգնել ընկերոջը, որին ոստիկանները քաշքշում էին, սակայն այդ պահին իրեն բռնի ուժով տեղափոխել են բաժին: Սևակ Մնացականյանի ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո միայն պարզ կդառնա` կկալանավորե՞ն նրան, թե՞ ոչ:
Yerkir.am-ի հետ զրույցում Սևակի հարազատները հայտնեցին, որ իրենց թույլ չեն տալիս տեսակցել նրան: Այն, որ հարազատների հետ տեսակցելու` ձերբակալվածների իրավունքը խախտվել է, հաստատել է նաեւ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը: