կարևոր
715 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-04 15:30
Աշխարհ

Թուրքիան, Ադրբեջանը և Կո-ն նեղացնում են ռուսական աշխարհի մշակութային տարածքը

Թուրքիան, Ադրբեջանը և Կո-ն նեղացնում են ռուսական աշխարհի մշակութային տարածքը

Մերձավոր Արեւելքում ռազմական սրման եւ Ռուսաստանի հետ Արեւմուտքի շարունակվող դիմակայության խորապատկերին հետխորհրդային տարածքում տեղի են ունենում վիթխարի փոփոխություններ, այն է՝ հետխորհրդային տարածքի թյուրքական պետությունները գնալով ավելի են հեռանում Ռուսաստանից մշակույթի եւ կրթության ոլորտում՝ մերձենալով Թուրքիայի հետ։

Ահա թեմային վերաբերող երկու վերջին նորություններ: Սեպտեմբերի 23-ին Բաքվի թուրք-ադրբեջանական համալսարանում անցկացվել են առաջին դասընթացները: Այս ուսումնական հաստատությունը ստեղծվել է Էրդողանի եւ Ալիեւի նախաձեռնությամբ, որոնց ներկայությամբ 2024 թ-ի փետրվարի 19-ին Անկարայում Ադրբեջանի գիտության եւ կրթության նախարարության եւ Թուրքիայի Հանրապետության բարձրագույն կրթության խորհրդի միջեւ ստորագրվել է «թուրք-ադրբեջանական համալսարան ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր»։ Նոր համալսարանի գործընկերներն են Ադրբեջանի տեխնիկական համալսարանը, մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանը, Ստամբուլի տեխնիկական համալսարանը եւ Հաջեթեփեի համալսարանը: Նոր համալսարանում առայժմ սովորելու են 86 ուսանողներ երեք ուղղություններով՝ համակարգչային Ճարտարագիտույթուն, արդյունաբերական ճարտարագիտություն եւ սննդի ճարտարագտություն: Դրանցից յուրաքանչյուրը կվերահսկի թուրքական բուհը։ Ենթադրվում է՝ համալսարանը կապահովի որակյալ կադրերի պատրաստումը եւ երկու երկրների գիտատեխնիկական ներուժի միավորումը: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ սա միակ նախագիծը չէ, որը Թուրքիան մտադիր է իրականացնել հետխորհրդային տարածքում։ Սեպտեմբերի 24-ին Բաքվում ելույթ ունեցած Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահ Էրոլ Օզվարի խոսքով՝ թուրք-ադրբեջանական համալսարանն օրինակելի կդառնա ողջ թյուրքական աշխարհի համար:

Եվ ահա մեկ այլ նորություն: Սեպտեմբերի 11-ին հայտնվել է թյուրքական միջազգային ակադեմիայի եւ թյուրքական լեզվի ինստիտուտի համատեղ հայտարարությունը, որում հաղորդվել է՝ սեպտեմբերի 9-11-ը Բաքվում կայացած թյուրքական աշխարհի ընդհնուր այբուբենի հանձնաժողովի երրորդ նիստի ժամանակ որոշում է կայացվել ստեղծել թյուրքական ընդհանուր այբուբեն, որը բաղկացած է 34 տառից՝ հիմնված լատինատառի վրա։ Ընդ որում, հանձնաժողովը հայտնել է՝ քննարկել է ընդհանուր թյուրքական այբուբենի նախագիծը լատինատառ այբուբենի հիման վրա, որը ստեղծվել է դեռեւս 1991 թ-ին: Քանի որ այս հանձնաժողովը ստեղծվել է թյուրքական պետությունների կազմակերպության կողմից, ապա ընդհանուր թյուրքական այբուբենի ստեղծման մասին որոշումը կվերաբերի առնվազն Թուրքիային, Ադրբեջանին, Ղազախստանին, Ուզբեկստանին եւ Ղրղզստանին, որոնք այդ կազմակերպության լիիրավ անդամներ են։

Պետք է ասել՝ հետխորհրդային պետությւնների անցումը կիրիլիցայից լատինատառ օրինաչափ պատմական գործընթաց է, որը պայմանավորված է Խորհրդային Միության փլուզմամբ։ Մինչեւ 1991 թ-ն աշխարհում կար ընդամենը երկու թյուրքական պետություն՝ համընդհանուր ճանաչված Թուրքիան եւ չճանաչված հյուսիսային Կիպրոսի թուրքականհ։ 1991 թ-ից հետո դրանք ավելի շատ էին։ Ընդ որում, թյուրքական հետխորհրդային երկրների ներկայիս ձգտումը դեպի Թուրքիա եւ Ռուսատանից մշակութային հեռավորության ձգտումը՝ բացասական գնահատելով Ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության կազմում գտնվելը, նույնպես դատարկ տեղում չի առաջացել։ Ադրբեջանում, որտեղ 1918 թ-ին թուրք ինտերվենտներին դիմավորում էին որպես ազատարարներ, դեռեւս Հեյդար Ալիեւի օրոք Ադրբեջանի ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, Սահմանադրության մեջ գրված էր ադրբեջաներենի պետական կարգավիճակը։ Իհարկե, այն ժամանակ ադրբեջանական այբուբենը հիմնված էր կիրիլիցայի վրա, բայց միասնական երկրի պայմաններում ազգային լեզվի նման դուրս գալու փաստը խոսում է նույնիսկ այն ժամանակ ազգայնական ֆրոնդի առկայության մասին՝ կապված միութենական կենտրոնի հետ։ Ինչ կարող ենք ասել 1991 թ-ից հետո ժամանակի մասին:

Բացեիբաց դեպի Թուրքիա կողմնորոշված Ադրբեջանն արդեն 1992 թ-ին սկսել է գրերի լատիներեն տարադարձումը։ Իսկ 2001-ին ավարտվեց լատինական այբուբենի անցումը եւ կիրիլիցայի տեղահանումը՝ Հեյդար Ալիեւի «ադրբեջանական այբուբենի եւ ադրբեջաներենի օրվա ստեղծման մասին» հրամանագրից հետո, ինչի մասին սեպտեմբերի 9-ին հիշեցրել է Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլաեւը։ Ակներեւ է՝ Ադրբեջանական ԽՍՀ Սահմանդրության մեջ ադրբեջաներենի կարգավիճակի ամրագրումից մինչեւ կիրիլիցայից հրաժարվելն ու դեպի Թուրքիա վերակողմնորոշվելը մեկ քայլ է։

Ճիշտ է, Թուրքմենստանը, որը մինչ այժմ միայն դիտորդ է թյուրքական պետությունների կազմակերպությունում, ավելի արագ անցավ լատիներեն՝ 1990-ականների կեսերին Սապարմուրատ Նիյազովի օրոք։ Իհարկե, այս որոշումը հանգեցրեց թուրքմենների վրա ռուսական մշակույթի առանց այդ էլ ոչ այնքան ուժեղ ազդեցության նվազմանը։ Սակայն այն փաստը, որ շատ փակ թյուրքական երկիրը հրաժարվել է կիրիլիցայից, հերթական քայլն էր Ռուսաստանի հետ թյուրքական պետությունների հետագա մշակութային տարանջատման ճանապարհին։ Ուզբեկստանը լատինացմամբ զբաղվում է 1993 թ-ից, նոր գրերի ներդրման ուղղությամբ աշխատում են դեռեւս Նուրսուլթան Նազարբաեւի ժամանակներից եւ Ղազախստանում: Միայն Ղրղզստանում լատինատառ գրելուն անցնելու գաղափարը լուրջ զարգացում չի ստացել։ Սակայն սեպտեմբերի 11-ին Բաքվում ընդունված որոշումը կսահմանի այդ երկրների լեզվաբանական զարգացման վեկտորը տասնամյակներ առաջ։ Եվ պարզ է՝ այդ վեկտորն ուղղվելու է դեպի արեւմուտք եւ Թուրքիա, այլ ոչ թե Ռուսաստան։

Թուրքիայի՝ որպես քաղաքական, ռազմական, մշակութային, գաղփարական, տնտեսական եւ կրոնական ստանդարտի կողմնորոշումը կդրդի ադրբեջանցի, ուզբեկ, ղազախ եւ ղրղզական ազգայնկաններին շարունակել զբաղվել իրենց երկրներում մշակութային տարածքի վերաբաշխմամբ: Ավելին, այս դերուսիֆիկացումը պարտադիր չէ, որ կապված լինի լեզվի եւ գրականության ուսումնասիրության տեղահանման հետ։ Դերուսիֆիկացում կարող է լինել նաեւ ռուսաց լեզվի եւ գրականության այնպիսի դասավանդումը, որում սովորողը դառնում է թյուրքական աշխարհի գաղփարի իդեալական կրողը, որը կարող է ռուսալեզու միջավայրում քարոզել նեոօսմանիզմ, պանիսլամիզմ, պանթուրանիզմ։ Նման մարդը, կատարելապես տիրապետելով ռուսաց լեզվին, կարող է ադրբեջանական կամ միջինասիական թյուրքական միջավայրում մշտապես հիշեցնել Ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության ժամանակ տեղի ունեցած «տառապնքների» մասին, քարոզել ուկրաինամոլություն եւ ներշնչել այն միտքը, որ Ռուսաստանն ու ռուսները պարտական են նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններին, բացի Հայաստանից (այդ գաղափարը տարածում ունի Ադրբեջանում)։ Բացի այդ, Ադրբեջանում եւ Միջին Ասիայի թյուրքական պետություններում մուսավաթականների, ալաշորդիների եւ բասմաչների հերոսացումն առանց այդ էլ նպաստում է այդ երկրների բնակիչների հետագա վերակողմնորոշմանը Ռուսաստանից դեպի Թուրքիա։

Ընդհանուր թյուրքական այբուբենի հետ կապված պետք է հիշել եւս մեկ կարեւոր բան. Էրդողանը 2023 թ-ի նոյեմբերի 3-ին Աստանայում ՀԱԹ 10-րդ գագաթնաժողովում անդրադարձել է ոչ միայն միասնական այբուբենին, այլեւ լեզվին։ Եվ կարելի է վստահորեն ասել՝ ինչպես այբուբենի դեպքում, այնպես էլ լեզվի միտումը նույնպես սահմանելու է Թուրքիան։ Չե՞ք հավատում: Դե, ահա մի օրինակ: Դեռ Աստանայում Էրդողանի ելույթից եւ թյուրքական ընդհանուր այբուբենի ներկայիս նախագծից առաջ՝ 2023 թ-ի օգոստոսի 24-ին, ադրբեջանական պարբերականում caliber.az լույս է տեսել Մուրադ Աբիեւի հոդվածը՝ «Թյուրքական համերաշխության դպրոց.Բաքուն եւ Տաշքենդը թեստը գերազանց են հանձնել» վերնագրով: Այս հոդվածում հեղինակը անդրադառնում է մեզ հետաքրքրող թեմային: Ահա թե ինչ է նա գրել համաթուրքական լեզվի մասին:

«Թյուրքական պետությունների ռազմավարական միավորման կարեւոր տարրերից մեկը համաթուրքական լեզվի գործունեությունն է։ Իլհամ Հեյդարովիչ, մի քիչ ժամանակ կանցնի՝ մեզ թարգմանիչներ պետք չեն լինի, կամ արդեն երկու լեզվով այստեղ խոսելու կարիք չի լինի: Մենք պետք է խոսենք երկու լեզվով: Ես կարծում եմ, որ մեր արմատները նույնն են, եւ մենք ընդհանուր լեզվով կխոսենք միմյանց հետ։ Ես լեզվաբան չեմ եւ ինձ համար անծանոթ թեմայի շուրջ շատ անթաքույց չեմ խոսի։ Համարձակվում եմ միայն կիսվել իմ դիտարկմամբ, որ սովորաբար ընդհանուր լեզու նույնիսկ մեկ պետության շրջանակներում դառնում է ոչ թե մակդիրների խառնումով ստեղծված լեզու, այլ բնակչության, ժողովուրդների կամ երկրների կողմից որպես ընդհանուր ընդունված որեւէ բարբառ։ Բացառված չէ, որ իր քաղաքական նշանակության պատճառով նման միջթուրքական լինգվա-ֆրանկան կդառնա անատոլիական բարբառը կամ թուրքերենը՝ պետական լեզուն եղբայրական Թուրքիայում։ Սա թույլ կտա ոչ միայն օգտագործել թուրքերենի ամբողջ քաղաքական եւ տնտեսական ռեսուրսը, որն աշխարհում ուսումնասիրվում է ավելի շատ, քան մյուս թյուրքական բարբառները, այլեւ ժամանակ եւ գումար խնայել նոր, ընդհնուր լեզու ստեղծելու համար: Նման քայլը, բնականաբար, չպետք է տարրալուծի թյուրքական ժողովուրդների հարազատ բարբառները։ Եվ դա տեղի չի ունենա, ինչպես տեղի չի ունենում արաբերենի տեղական բարբառները գրական արաբերենով փոխարինելը, չնայած այն հանգամանքին, որ արաբական աշխարհի բոլոր լրատվամիջոցները օգտագործում են հենց գրական բարբառը»:

Այստեղ արժեքավոր է այն, որ թուրքերենի՝ որպես համաթուրքական լեզվի մասին գրել է Ադրբեջանի բնակիչը։ Այսինքն՝ ադրբեջանցի եւ միջինասիական թյուրքական ազգայնականների կողմնորոշումը դեպի Թուրքիա հորինվածք չէ։ Եվ զարմանալի ոչինչ չի լինի, եթե լատինական այբուբենի հիման վրա համաթուրքական այբուբենի հաստատումից հետո ժամանակի ընթացքում թուրքերենը ստանա համաթուրքական լեզվի կարգավիճակ։ Համաթուրքական այբուբենի եւ լատինականացման թեման խորթ չէ նաեւ Ռուսաստանին։ Սեպտեմբերի 15-ին «Բիզնես Online» կայքում, որը Կազանի Կրեմլի խոսափողներից մեկն է, հոդված է հրապարակվել արեւելագետ ազատ Ախունովի հեղինակությամբ: Մեզ չպետք է մոլորության մեջ գցել, որ «Բիզնես Online» - ի հեղինակների կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Ահա թե ինչ է գրել Ախունովը:

«Թաթարստանի համար լատիներենի թեման նույնպես խորթ չէ։ Դա մի տեսակ չբացահայտված գեստալտ է, պատմական տրավմա, որը ոչ, ոչ, բայց իրեն զգացնել է տալիս ֆանտոմային ցավերով: Այս տարվա նոյեմբերին հիշարժան օր կլինի, որը ոչ ոք չի նշի։ Ուղիղ 20 տարի առաջ՝ 2004 թ-ի նոյեմբերի 16-ին, Ռուսաստանի Սահմանադրական դատարանը օրենքի շրջանակներից դուրս հանեց Թաթարստանի անկախ փորձը՝ հրաժարվել կիրիլիցայից եւ անցնել լատինատառ՝ որպես ազգային լեզվի գրաֆիկական հիմք։ 2012 թ-ի դեկտեմբերին Թաթարստանի Պետական խորհուրդը, հանրապետության դատախազ Կաֆիլ Ամիրովի ներկայացմամբ, միանգամից երեք ընթերցմամբ ընդունեց «Թաթրստանի Հանրապետության» լատինական գրաֆիկայի հիման վրա թաթարական այբուբենի վերականգնման մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագիծը: Դրանով ավարտվեց լատինական այբուբենի պատմությունը Թաթարստանում»:

Հիշեցնենք՝ Թաթարստանը դեռեւս 1990-ականների սկզբից ռուսական էթնոֆեդերալիզմի բաստիոնի համբավ ունի, որը չի թաքցնում իր սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ախունովը այնքան էլ չի թաքցնում այդ ժամանակների կարոտախտը:

Այսինքն՝ նույնիսկ նա ընդունում է, որ թաթարերենի լատիներեն տարադարձումը ներշնչվել է 1990-ականների սկզբի նացիոնալ-անջատողական շարժման կողմից, երբ էթնոկրատները «ինքնիշխանություն էին վերցնում այնքան, որքան ցանկանում էին»։ Հատկանշական է նաեւ այն, թե ինչպես է Ախունովը նկարագրել դաշնային իշխանությունների հակաքայլերը: «2002 թ-ին Պետդուման փոփոխություններ մտցրեց «Ռուսատանի Դաշնության ժողովուրդների լեզուների մասին» դաշնային օրենքում, որոնք սահմանում էին՝ հանրապետությունների պետական լեզուների այբուբենները պետք է հիմնված լինեն կիրիլական գրաֆիկայի վրա: Այս որոշման դրդապատճառները եղել են երկրի միասնական լեզվական տարածքը պահպանելու եւ հնարավոր անջատողական միտումները կանխելու ձգտումը։ Թաթարստանի Հանրապետությունը դիմել է ՌԴ Սահմանադրական դատարան՝ այդ փոփոխուոունները հակասահմանադրական ճանաչելու խնդրանքով: Այնուամենայնիվ, 2004 թ-ին ՌԴ Սահմանադրական դատարանը հաստատեց դրանց սահմանադրականությունը՝ ընդգծելով դաշնային մարմինների՝ լեզվական քաղաքականության ոլորտում կանոններ սահմանելու իրավունքը: Օրենսդրական խոչընդոտներից բացի, կային նաեւ այլ գործոններ, որոնք ազդել են նախագծի չիրականացման վրա։ 2000-ականների սկզբին քաղաքական իրավիճակը բնութագրվում էր դաշնային կառավարության կողմից տարածաշրջանների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու եւ ազգային միասնությունը ամրապնդելու ցանկությամբ: Այս իրավիճակում Թաթարստանի անցումը լատիներեն կարող էր ընկալվել որպես քայլ դեպի Ռուսաստանի մնացած մասը, ինչը մտահոգություն էր առաջացնում կենտրոնական իշխանությունների կողմից: Դա դաշնային կենտրոնի առաջին զգայուն եւ ցավոտ հարվածներից մեկն էր տարածաշրջանային ազգային քաղաքական էլիտաների սեփական «ես» - ի նկատմամբ»:

Այնուհետեւ նա նույնիսկ մեջբերում է արել Թաթարստանի Պետխորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամետշինից, որը հանդես էր գալիս լատինացման օգտին, եւ ընդգծել՝ արգելքը ցավագին է ընդունվել թաթար մտավորականության կողմից։ Այս նյութը հետաքրքիր է ոչ միայն նրանով, որ ցույց է տալիս Թաթարստանի էթնոկրատների ճակատի պահպանումը կենտրոնական իշխանության նկատմամբ եւ քաղաքական ազգայնականության խաղաքարտը շարունակելու ցանկությունը, այլեւ նանով, որ Ախունովի հիշատակած թաթարերենը լատիներեն թարգմանելու փորձը կանխվել է հենց այն պատճառով, որ Թաթարստանը եղել է, կա եւ կլինի Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ, այլ ոչ թե անկախ պետոթյուն, ինչպիսին Ադրբեջանն է կամ Թուրքմենստանը։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է պայքարել Ռուսաստանի տարածքում ռուսական աշխարհի մշակութային տարածքի կրճատման փորձերի դեմ։

 

Պյոտր Մակեդոնցեւ 

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի