Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար. նախ՝ հայտնել է The Azeri Times-ի անգլալեզու հրատարակությունը, ապա՝ ռուսական մի շարք լրատվամիջոցներ ու թելեգրամյան ալիքներ։
Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ռազմական պաշարներ տեղափոխող ռուսական ռազմական ինքնաթիռները Դոնի Ռոստով գնալիս ստիպված են թռչել Իրանի և Կասպից ծովի վրայով։
Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից պաշտոնական հայտարարություններ դեռ չկան։ Սակայն Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ թռչող ռուսական ռազմական ինքնաթիռները շարունակում են խուսափել Ադրբեջանի օդային տարածքից։
Ավելի վաղ Թուրքիան փակել էր իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար։ Երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ Ռուսաստանը երեք ամսով է թույլտվություն ունեցել. օդային տարածքը բաց էր ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար, որոնք զինվորներ էին տեղափոխում Սիրիա։