Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականի իշխանափոխությունից հետո եւս մեկ ուշագրավ օրինաչափություն է նկատվում, որը գնալով նոր, ավելի «գեղարվեստական» երանգներ է ստանում: Եվ ուրեմն, երբ որեւէ ուժ կամ անհատ իրեն «խելոք չի պահում» (այսինքն, համարձակվում է տրորել անսխալական, անթերի իշխանության «ոտքը») ապշելու «զուգադիպությամբ» մեկ էլ պարզվում է, որ այդ անհատի կամ այդ ուժի որեւէ ներկայացուցչի հետ խնդիրներ կան:
Հանկարծ ու ի հայտ է գալիս, որ մեկը ինչ-որ ժամանակ հարկային, այսպես, մի 1000 դրամի պարտավորություն ունի, մյուսի գործունեության հետ կապված փաստաթղթային ինչ-որ անհամաձայնություններ կան, մյուսի հետ բարեկամաբար զրուցելու անհագ ցանկություն է առաջանում ԱԱԾ-ում եւ այլն, եւ այլն: Ոչ պակաս խնդիրներ են «ծագում» նաեւ նրանց հետ, որոնք համարձակություն են ունենում հեռանալ իշխանական թիմից, առավել եւս՝ դուռը շրխկացնելով, իրականությունը ի ցույց դնելով:
Բնականաբար, այս ամենն ուղեկցվում է տեղեկատվական յուրատեսակ տեռորով՝ աշխարհի մեղքերը բարդելով «մեղանչածների» վրա, նրանցից նոր «թշնամիներ» ու «դավաճաններ» կերտելով: Այնպիսի տպավորություն է, որ այսպիսի պիտակավորումներ շուտով ստանալու է հասարակության մեծամասնությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։