կարևոր
880 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-04 13:13
Հասարակություն

Ի՞նչ է սպասվում Լիբանանի քրիստոնյաներին Շեյխ Նասրալլայի սպանությունից հետո

Ի՞նչ է սպասվում Լիբանանի քրիստոնյաներին Շեյխ Նասրալլայի սպանությունից հետո

Լիբանանը կարող է ընտրել նոր մարոնի նախագահ․Որպես այլընտրանք՝ նոր մարոնի նախագահ ընտրելու հնարավորությունը - Մարոնիտ կաթոլիկ եկեղեցու պատրիարք կարդինալ Բեշարա Ռային մեկնաբանել է Իսրայելի գործողությունների հետեւանքով լիբանանյան շիաների «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Հասան Նասրալլայի մահը: Նրա խոսքով՝ այդ «նահատակությունը» «վերքերով խոցել է լիբանանցիների սրտերը»: Սեպտեմբերի 29-ին, վերջին հարձակումների զոհերին նվիրված պատարագին՝ Ռային շեշտել է․ «քրիստոնեական եւ մահմեդական առաջնորդների անդադար նահատակությւնը, ովքրե հավատում էին ճշմարտության, արդարության եւ տկարների պաշտպանության գործին, ամրապնդում է լիբանանցիների միասնությունն արյամբ, պատկանելիությամբ եւ ճակատագրով»:

Սակայն պատրիարքն այս դեպքում ավելի վաղ պետք է ասեր այն, ինչ ասել էր։ Որովհետեւ մինչեւ վերջերս Ռային տարբեր առիթներով հրապարակավ քննադատում էր «Հըզբոլլահին»։ Բրիտանական կաթոլիկ Տhe Tablet պորտալը նշում է. Նա շարժմանը մեղադրել է Իսրայելի հետ պատերազմ սկսելու եւ 2022 թ-ից նախագահի ընտրությունները խոչընդոտելու մեջ, պաշտոն, որը Լիբանանում վերապահված է մարոնիտ քրիստոնյաներին: Այդ տարի ЬՀեզբոլլահը», ստանալով խորհրդարանում 13 աթոռ, կարողացավ իր վերահսկողության տակ վերցնել 128 մանդատներից 62-ը։ Մարոնական կուսակցությունները պառակտված են: Շիա շարժմանն աջակցում են մարոնիական երկու կուսակցություններ՝ Լիբանանի նախկին նախագահ Միշել Աունի հիմնած «Ազատ հայրենասիրական շարժումը» եւ Մարադան: Վերջինիս ղեկավար Սուլեյման Ֆրանժյե կրտսերը «Հըզբոլլահի» նախագահի նախընտրելի թեկնածուն է։

Լիբանանցի որոշ փորձագետների կարծիքով՝ մարոնիտներն ինչ-որ չափով իրենց համար խնդիրներ ստեղծեցին, երբ 2005ին «Ազատ հայրենասիրական շարժումը» պաշտոնապես աջակցեց «Հըզբոլլահի» ռազմական բաղադրիչին եւ թարմացրեց իր կանոնադրությունը՝ ճանաչելով այն որպես «դիմադրության իրավունք»: Դրա համար շարժման անդամները պաշտոններ են ստացել Լիբանանի վարչակազմում։ Մարոնիտների մի մասը դժգոհ է նաեւ, որ մարոնիտների համայնքի առաջնորդները 1980-ականների սկզբից հրաժարվել են խաղաղության համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ, ինչը Լիբանանից դարձրել է «Իրանի ֆորպոստ» եւ երբեմնի քրիստոնյա մեծամասնություն ունեցող երկիրը վերածում է «Իսլամական Հանրապետության»: Նման մարոնիտները հայտարարում են․ «մենք ոչ մի խնդիր չունենք Իսրայելի եւ Իսրայելի ժողովրդի հետ, մենք պարզապես խաղաղություն չենք ուզում Իսրայելի հետ, մենք բարեկամություն ենք ուզում»: Բայց քաղդեական կաթոլիկ եկեղեցին ինքը նախընտրում է պահպանել հավասարակշռությունը քրիստոնյաների եւ մահմեդականների միջեւ Լիբանանում՝ պայմանով, որ ճանաչվի մարոնիական համայնքի շահերը։ Այս մասին Ռայի պատրիարքը 2024 թ-ի մայիսին խոսել է կաթոլիկ Omnes ամսագրին տված հարցազրույցում։

«Մարոնիտ պատրիարքները հիմնարար դեր են խաղացել պատմության մեջ», - ասում էր նա: - Հենց նրանք են 1920ին դարձել Լիբանան պետության ստեղծման գլուխը, որում Պատրիարք Էլիաս Հայեկը առաջատար դեր է խաղացել: Մեր Սահմանադրության մեջ մարմնավորված մեր քաղաքական համակրգը հոյակապ է եւ եզակի աշխարհում: Խնդիրը ոչ թե համակարգն է, այլ այն, որ ոմանք չեն հարգում այն։ Ես սիրում եմ այն համեմատել ամուսնության հետ՝ քրիստոնյաների եւ մահմեդականների եզակի գործընկերություն: Լիբանանը չի կարող լինել միայն քրիստոնյա կամ միայն մահմեդական, դա չի լինի Լիբանան: Ամուսնալուծությունը, որը ոմանք ցանկանում են մեզ պարտադրել, ճակատագրական երեւույթ կլինի»:

Դրանից հետո Ռային նշել է․ «ներկայումս մեր երկիրը հիվանդ է, քանի որ նրա ներսում կան խմբեր, որոնք դեֆորմացրել են Լիբանանի ֆիզիոլոգիան եւ չեն հարգում այդ հիմնարար սկզբունքները»: Այսօր, շարունակել է պատրիարքը, «մենք պատերազմ ունենք մեր երկրի հարավում, պատերազմ, որը լիբանանցիները չեն ցանկանում, բայց ոմանք ձգտում են հրահրել այն, ինչը հանգեցրել է, որ մեր երկիրը մեկուսացված է մնացած աշխարհից»: «Հըզբոլլահի» ղեկավարության վրա հարվածներն ու Լիբանանի վրա իսրայելական հարձակումը, այսպիսով, մի կողմից խնդիրներ են ստեղծում երկրի հարավում բնակվող մարոնիտների համար, որոնք ստիպված են լինում լքել իրենց տները եւ փախչել: Մյուս կողմից՝ նոր հնարավորություններ են ի հայտ գալիս։

Լիբանանում սահմանադրական ճգնաժամը, որը կապված է նախագահ ընտրելու փորձերի ձախողումների հետ, փորձել են լուծել տարբեր արտաքին ուժեր։ Իրենց մասնակցությունը նշել են Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, ինչպես նաեւ Վատիկանը։ Բայց ամեն ինչ անհաջող է։ Ներկա իրավիճակում Մարոնիտի կաթոլիկ եկեղեցին պետք է անցնի բարակ սառույցի վրայով։ Նա չի կարող չդատապարտել Իսրայելին ռազմական էսկալացիայի համար։ Այդ թվում այն պատճառով, որ իսրայելցիներին սուր քննադատության է ենթարկում Սուրբ Աթոռը՝ ի դեմս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի եւ պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի։ Դրա հետ մեկտեղ, «Հըզբոլլահի» նոր առաջնորդներ կարող են դառնալ մարդիկ, որոնք ավելի կառուցողական տրամադրված կլինեն պատրիարքարանի հետ փոխգործակցությանը եւ նրա հետ համաձայնության կգան Լիբանանի նոր նախագահի թեկնածության շուրջ:

 

Ստանիսլավ Ստրեմիդլովսկի

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի