Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայկական և հայաստանյան հանրային խոսույթում, ցավալիորեն, դեռևս կենսունակ ամենավնասակար, վտանգավոր ու քայքայիչ մտասևեռումներից մեկն այն է, թե Թուրքիայի (այժմ նաև արհեստածին Ադրբեջանի) հետ մեր խնդիրների պատճառը հենց մենք ենք, և եթե մենք փոխվենք, ապա դրանք կլուծվեն։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ընդ որում, «փոխվելը», փաստացի, մեղմասացություն է, որի տակ իրականում թաքնված է թուրքական ագրեսիվ պահանջների առջև տեղի տալը, ծավալապաշտական նկրտումների հետ համակերպվելը, լայն իմաստով հրաժարվելն այն ամենից, ինչը կարող է «զայրացնել» Թուրքիային և փաստացի ազգագրական ռեզերվացիայի անպատիվ կարգավիճակով թուրքական տեսլականին «ինտեգրվելը»։
Ծագումնաբանորեն թուրքական պատումի (նարատիվի) այս վտանգավոր մտասևեռման ներմուծումը հայկական և հայաստանյան խոսույթ մոտավորապես նույնն է, թե, պատկերավոր ասած, ազատ հագնված պարկեշտ կնոջ և նրան բռնաբարողի միջև առաջացած խնդրում հենց կնոջը, այլ ոչ թե բռնարարին մեղավոր կողմ դիտարկել, իսկ խնդրի լուծմանը կնոջը չադրա հագնել ստիպելու և պարբերաբար կամավոր կերպով բռնարարին տրվելու ու «հաճույք» ստանալու միջոցով հասնել։
Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է և ամոթալի, իսկ դրանով շարժվելը հայության և Հայաստանի՝ դեպի ֆիզիկական և բարոյական ոչնչացում տանող ուղիղ ճանապարհ է»։