|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Սեփական երկրի հասարակական-քաղաքական գրեթե ողջ ընդդիմությանը փաստացիորեն արմատախիլ արած և բանտերը նետած կամ արտաքսած, իշխանությունը ժառանգաբար հորից ստացած և ցկյանս պահելու մտադրություն ունեցող, Արցախի Հանրապետության հայության և այլ տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ բացահայտ ցեղասպանական քաղաքականություն վարող Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնապետ պարագլուխը ողջունվել է Արցախի պաշտոնյաներին իր «ողորմածությանը» հանձնվելու դեպքում «համաներում» շնորհելու խիստ թեական բարբաջանքի համար։ Այս մասին տելեգրամյան իր օգտահաշվում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սա բացահայտ անարգանք է ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև տարրական հումանիզմի հանդեպ, քանզի փաստացիորեն նշանակում է աջ ու ձախ հայության էթնիկ զտման սպառնալիքներ հնչեցնող բռնապետ ցեղասպանի «արդարացում»»,- հավելել է Ոսկանյանը։