Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնությունն անդրադարձել է կառավարության` իրենց նամակին տված պատասխանին.
«Անցնող շաբաթվա ընթացքում ստացանք ՀՀ կառավարություն -ի պատասխանը մեր նամակին, որի էլեկտրոնային տարբերակի հղումը կարող եք գտնել մեկնաբանություններում:
Այսօր մանրամասն կանրադառնանք պատասխանի յուրաքանչյուր կետի, սակայն մինչ այդ ամփոփելով հարկ ենք համարում ընդգծել:
առավարությունունը պնդում է, որ ներկա համակարգը լավը չէ, սակայն այն բարեփոխելու փոխարեն հրաժարվում է պրոգրեսիվ հարկման սկզբունքից և իր առաջարկած փաթեթով չի բարելավվում և վնասում է երկրի բնակչության մեծամասնությանը:Կառավարությունը պնդում է, որ ստվերային աշխատավարձերը հարկման դաշտ տեղափոխելու համար պրոգրեսիվ դրույքաչափերի կիրառությունը նախընտրելի լուծում չէ: Սա բացարձակապես ՀՀ կառավարության կարծիքն է, որը հիմնավորված չէ միջազգային փորձով: Ավելին աշխարհի երկրների 95%-ի ցանկում, որտեղ գործում է պրոգրեսիվ հարկման համակարգը, գտնվում են ամեփոքր ստվերային աշխատավարձեր ունեցող երկրները:
Շարունակում է արհետսական հակադրության մեջ դնել պրոգրեսիվ հարկման և տնտեսության գրավչությունն ու ներդրումների բացակայությունը: Չնայած հստակ հայտնի է, որ ներդումների ներգրավվման համար ազգային հարկերը առաջնային և ուղղակի գործոն չեն:
Եվ որ ամենահակասականն է, փաստում է, որ այս փոփոխությունները պարտադիր չէ, որ հանգեցնելու են աշխատավարձերի բարձրացման:
Այսպիսով` կարծում ենք` նախաձեռնության պահանջի մերժումը հիմնավոր չէ, բերված փաստարկները հակասական են և չունեն ապացուցողական հիմք: Քանի որ նախագծի հեղինակները և ջատագովները միշտ նույն հիմնավորումները կրկնելով չեն անդրադառնում նախագծի իրապես խնդրահարույց հարցերին, ուստի նախաձեռնության, մասնագիտական շրջանակների և շահագրգիռ քաղաքացիների պահանջները, առարկումները, հիմնավորումենրն ու հակափաստարկները, ըստ էության մնում են անպատասխան»: