Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրում է․
«Այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ ներկա գտնվեցինք Արաբկիր վարչական շրջանում Օրբելի 23-29 հասցեում ծրագրվող շինարարության ՇՄԱԳ առաջին լոմանը:
14 շենք, որոնցից հինգը՝ 35 հարկ, ԸԴՆՀԱՆՈւՐ 220 ՀԱՐԿ:
Բնակարանների քանակը 1500 է, ավտոկայանատեղին՝ 1100: Անտեսված է այն փաստը, որ բնակիչներից բացի այնտեղ մեքենայով մուտք են գործելու նաև կոմերցիոն և հանրային օբյեկտների այցելուները:
Օրբելին այս պահին արդեն գերծանրաբեռնված է, պիկ ժամերին փողոցը խցանվում է 2 ժամով: Եթե այս նոր շենքերն էլ կառուցվեն, փողոցը կանգնելու է:
Կառուցապատողն էլ, ի դեպ, նույն այն «Ռենշին» ընկերությունն է, որը Սարյանի Հայփոստի և հարակից 12000 քմ տարածքում նախագիծ է իրականացնելու՝ փոստի շենքից մինչև Պարոնյան փողոց: Ավելացնենք նաև, որ Օրբելի փողոցում կառուցվող երկնաքերերի պատճառով արդեն իսկ խաթարվել է Երևանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դասապրոցեսը։ Երկու շաբաթ է՝ դասերն օնլայն են ընթանում։
Շահում է իշխանությունը, տուժում՝ քաղաքացին»։