|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Միջխորհրդարանական միության մամուլի քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը։
«Հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը տեղի կունենա երրորդ անգամ։ Այս հանդիպման ստույգ օրը դեռ հայտնի չէ։ Նրանց հանդիպումը նպատակ ունի տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին խորհրդարանական դիվանագիտության տարր ներմուծել»,- ասել է նա:
Երկու երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները հանդիպել են մայիսի 16-ին Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին հանդիպման շրջանակում։