Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ուզում եմ մեր արցախցի քույրերին, եղբայրներին ասել, որ իրենք այստեղ հյուր չեն, որ սա իրենց տունն է, մեր բոլորի հայրենիքն է, ու այս ապազգային իշխանություններին վռնդելուց հետո, վերադառնալու ենք մեր Արցախ, մեր տները»,- Սրբազան պայքարի մեծ հավաքի ժամանակ հայտարարեց շարժման համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հավաքվածները վանկարկեցին «Արցախ», «Արցախ»։
«Փուլ առ փուլ հասնելու ենք մեր նպատակներին, վերագտնելու ենք մեր արժանապատվությունը»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։
Խոսքի հենց սկզբում Գառնիկ Դանիելյանը նշեց․ «Մենք այս պայքարը սկսել ենք Ոսկեպարից, Կիրանցից, Բաղանիսից՝ Սրբազան Հոր առաջնորդությամբ։ Այս ամեն ինչը չէր լինի, եթե չլինեին Սրբազան Հոր կամքը, ոգին, ներդրումը։ Երբ լսեցինք ազգակործանի խոսքերը, որ պետք է զորքերը նահանջեն, և այդ նույն մարդը տարիներ շարունակում ասում էր, թե ձեռքերս կկտրեմ, բայց Տավուշից մեկ միլիմետր չեմ տա, նույն անձը հայկական զորքերին նահանջի հրաման տվեց, կառուցեց մի պատ, որը համարեց արժանապատվության պատ, ասաց, թե ծառերը կպաշտպանեն մեզ։ Այդ նույն օրերին թշնամի պետության առաջնորդը մեր հայկական Շուշիում և Ստեփանակերտում իր հյուրերին ցույց էր տալիս հայկական տաճարներն ու հայկական քաղաքները։ Մեզ այլընտրանք չէր մնացել, քան ոտքի կանգնել ու պայքարել»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․ «Մեզ վրա նռնակներ են նետել, մահակներ են կիրառել, բայց դուք աննահանջ կռվել եք մինչև վերջ։ Ուզում ասել, որ պայքարը չի ավարտվել։ Պայքարը շարունակելու ենք ու հասցնելու ենք հաղթական ավարտին, քանի որ դուք ոչ մի բանից ու ոչնչից չեք վախենում։ Ո՛չ թշնամին, ո՛չ այս իշխանությունները չեն կարող մեզ հետ պահել մեր իղձերից ու նպատակներից։ Ինչպես ասում է Սրբազան Հայրը, մեր իղձերն ու նպատակներն ավելին են, քան մեր ապրած տարիները։ Մեր ապրած ժամերը, օրերն ու տարիները Սրբազան Հոր առաջնորդությամբ նվիրելու ենք մեր հայրենիքին»։
Մանրամասն՝ տեսանյութում։