կարևոր
1102 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-10 12:15
Քաղաքական

Այսօր Արցախը դավաճանաբար հանձնված է, բայց մեր մեջ չպիտի կորցնենք Շուշի վերադառնալու հավատը․ Գառնիկ Դանիելյան

Այսօր Արցախը դավաճանաբար հանձնված է, բայց մեր մեջ չպիտի կորցնենք Շուշի վերադառնալու հավատը․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Մայիսի 9-ին Բագրատ Սրբազանի հետ այցելեցինք «Եռաբլուր» զինվորական պանթեոն և «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան և Հայրենական մեծ պատերազմի նահատակներին։

Մայիսի 9-ը նաև Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օրն է։ Դեռևս տարիներ առաջ մենք հպարտությամբ նշում էինք այս եռատոնը։

Թեև մեր պետությունը այսօր հայտնվել է անվտանգային մարտահրավերների առաջ, և Արցախը դավաճանաբար հանձնված է, մեր մեջ չպիտի կորցնենք Շուշի վերադառնալու հավատը։

Ինչպես Նժդեհն էր ասում․ «Մի ժողովրդի հայրենի հողը չի՛ կարող ուրիշի մնայուն հայրենիքը դառնալ»։

Վստահ եմ, որ ազգային համախմբման պարագայում մեզ տրվելու է պատմական շանս՝ կերտելու նոր հաղթանակներ։