|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կրեմլին դուր չի գալիս, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարն օգտագործվում է ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինի ազգանունն օգտագործվում է որպես ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի գործիքներից մեկը, դա մեզ իսկապես դուր չի գալիս, և մենք դեռ հույս ունենք, որ նրանք հանգիստ կթողնեն մեր նախագահի անունը», - լրագրողներին ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով ԱՄՆ-ում Կամալա Հարիսի եւ Դոնալդ Թրամփի բանավեճի մասին հարցին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի հանրապետական թեկնածու, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նրա դեմոկրատ մրցակից փոխնախագահ Կամալա Հարիսը առաջին նախընտրական բանավեճն են անցկացրել։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։