|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Եվրոպացի քաղաքական գործիչների գործողությունները կտրուկ հակադրվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պեսկովը, մեկնաբանելով արևմտաեվրոպացի առաջնորդների կոշտ հայտարարությունները, նշել է, որ «Եվրոպայի պատերազմի կուսակցությունը պահպանում է իր հիմնական միտումը, նրանք չեն հանդարտվում»։ Տեսանյութը հրապարակվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինի Telegram-ալիքում։
«Սա կտրուկ հակադրվում է այն մոտեցմանը, որին հետևում է մեր նախագահ Պուտինը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Թրամփը», – ասել է Պեսկովը։
Բացի այդ, ըստ Կրեմլի ներկայացուցչի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու ուղղությամբ, դժվար է գերագնահատել։
«Նրա (Թրամփի – խմբ.) ջանքերը՝ գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու ուղղությամբ, դժվար է գերագնահատել, և մենք երախտապարտ ենք նրան այդ ջանքերի համար», – ասել է Պեսկովը։