|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Ադրբեջանը վերջին չորս տարիների ընթացքում անընդհատ մեծացնում է ՀՀ-ի գլխին իջեցվող նախապայմանների և իր համար օրակարգային համարվող թեմաների շարքը՝ վերջինը վերաբերում էր ՀՀ-ի սպառազինությանը և ՀՀ ԶՈւ նկատմամբ վերահսկողությանը»: Այս մասին Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ստեղծված իրավիճակում փորձում է օգտվել ՀՀ իշխանությունների թողտվությունից, նրանց՝ անվերջ թվացող զիջումներից և այս փուլում՝ խաղաղության պայմանագրի շրջանակում փորձում է օգտվել ՀՀ-ի անվտանգության նկատմամբ վերահսկողություն ստանալու հնարավորությունից»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: