կարևոր
3757 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-13 10:20
Քաղաքական

Ադրբեջանը փորձում է Արցախում իրավիճակը քաղաքականից, տնտեսականից, հումանիտարից բացի հոգեբանական ճգնաժամի հասցնել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է Արցախում իրավիճակը քաղաքականից, տնտեսականից, հումանիտարից բացի հոգեբանական ճգնաժամի հասցնել. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանը փորձում է Արցախում իրավիճակը քաղաքականից, տնտեսականից, հումանիտարից բացի հոգեբանական ճգնաժամի հասցնել:

Մեկուսացում, արտաքին աշխարհից տարանջատում, շարժի էական սահմանափակումներ, դեղորայքի, սննդի, վառելիքի բարդություններ, որոնք այսօր արցախցիների առօրյայի ուղեկիցն են դարձել:

Ստեղծված իրավիճակում մարդիկ բավականին նրբազգաց են բոլոր հարցերում` իրենց նկատմամբ ուշադրությունից մինչև արդարության զգացում:

Կողքից մի տեսակ հեշտ է ասել, բայց սա էլ հաղթահարելի է, եթե թունելի վերջում լույսը տեսանելի լինի:

Հայաստանի իշխանության տխմարությունների և միջազգային հանրության ոչ բավարար ջանքերի հետևանքով դիմակայելու, հաղթահարելու ողջ սպասումն ու դժվարություններն արցախցիների ուսերին են:

Արցախցիները մեծ զոհողությունների գնով շարունակում են կանգուն մնալ, չեն հանձնվում` դրանով խառնելով շատերի խաղաքարտերը:

Արցախցիները շարունակում են ապրել իրենց պապենական օջախում, իսկ Արցախը շարունակում է մնալ հայկական ու դա նրա շնորհիվ, որ արցախցու համար հողը սրբություն է, այդ հողի վրա ապրելը ոչ միայն առաքելություն էլ, այլ հարգանք բոլոր այն նահատակների նկատմամբ, ովքեր ապրել, կռվել ու պայքարել են հանուն այդ հողի»: