կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-22 15:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս են հասկացել, որ 1 մլն 210 հազար ընտրողը կողմնակից է միավորված համայնքների․ Աշոտ Սիմոնյանի հարցադրումը ՏԿԵ փոխնախարարին

Ինչպե՞ս են հասկացել, որ 1 մլն 210 հազար ընտրողը կողմնակից է նախկին շրջանների մոդելով  միավորված համայնքների՝ ըստ Yerkir.am-ի այս հարցադրումն արեց «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը ԱԺ-ում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ։

Աշոտ Սիմոնյանը խնդրեց հիմնավորումների մասին խոսել, որովհետև ամբողջ վեճը ձևավորման մեխանիզմների ընտրության մասին է, որովհետև եթե նախագիծն ուսումնասիրելու լինենք, կտեսնենք, որ մեկ սկզբունք մի փնջի ձևավորման առումով կիրառվել է, իսկ մյուս փնջի ձևավորման առումով այդ սկզբունքը գլխիվայր շուռ տված է։

«Այնինչ դուք ՏԻՄ մասին օրենքում փոփոխություններ կատարելու հիմնավորման մեջ նշել եք, որ բնակչության մեծամասնության տեսակետը լսելուց հետո գերակշիռ համայնքներում հակված են շրջանային մոդելի։ Ի՞նչ գործիքակազմով եք հասկացել 1 մլն 210 հազար ընտրող ունեցող 441 համայնքներում բնակչության մեծամասնության կարծիքը։ Հաջորդ հարցը․ մեկ ամիս առաջ շրջանառության մեջ դրվեց «Վարչատարածքային բարեփոխումների մասին» օրենքի նախագիծ, որով վարչատարածքային բարեփոխումների և խոշորացաման արդյունքում մենք տրամաբանորեն հակառակ փնջերն էինք ունենում»,-ասաց Աշոտ Սիմոնյանը։

Նա նշեց, որ կասկածներ են առաջանում և պահանջեց նշել, թե որն է այս օրինագծերի հանրային շահը և ոնց է բարելավվելու մարդկանց կյանքի որակը։  

Աշոտ Սիմոնյանը ևս մեկ հարց ուղղեց փոխնախարարին՝ ՏԻՄ մասին օրինագծում նշել են, որ 447 համայնքներ միավորվում են 37 համայնքների, այնինչ դեկտեմբերի 4-ին ընտրություններ են նշանակված և ընտրություններից 5 օր հետո օրենքի ուժի մեջ մտած՝ ընտրված մարմինները իրենց լիազորությւոնները դադարեցնելու են։

«Հոկտեմբերի 17-ից հետո մի շարք համայնքներում դադարելու են ավագանու և համայնքի ղեկավարի լիազորությունները, այս դրույթը նրանց վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ»,-հարցրեց Աշոտ Սիմոնյանը։

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ օրենսդրության մեջ դեռևս չեն ամրագրել՝ ինչ են հասկանում «համայնքի կարծիք» ասելով, ինչը հակասության մեջ է մտնում ընդհանրապես վարչատարածքային ռեֆորմի տրամաբանության հետ։

«Եթե ես կարողանամ նկարագրել՝ ինչ է նշանակում «համայնքի կարծիքը պետք է լսելի լինի», մի ծայրահեղությունից մյուսն ենք գնում, պարզապես համայնքի մոտ դոմինանտ էր այն, որ շրջանային բաժանումն ավելի հարմար է»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ իրենք հակված չեն, որ շրջանների մեխանիկական վերականգնումը բոլոր պրոբլեմների լուծման դեղատոմսն է, որովհետև ՀՀ-ն այժմ ունի լրիվ այլ էկոնոմիկա, քան Խորհրդայինը։

Մանրամասն՝ տեսանյութում․