կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-14 23:52
Քաղաքական

Հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները. առաջատարը ՀՀԿ-ն է (թարմացվում է)

 Հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները. առաջատարը ՀՀԿ-ն է (թարմացվում է)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:

Արդյունքները ներկայացվում են ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների և ընտրական տարածքների:

Այսպիսով՝« Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է 15 361 ձայն, որը կազմում է ընտրողների 22.06 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակությունը՝ 5 558, այսինքն՝  7.98 տոկոսը, «Հանրապետական» կուսակցությունը՝ 48 708 ձայն կամ ընտրողների 69.96 տոկոսը:

0:21-ի դրությամբ արդյունքները հետևյալն են.     

«Ելք»- 22 204 ձայն (21.32 %)

«Երկիր Ծիրանի»-8 032 (7.71%)

ՀՀԿ-73 934 (70.97%)

0:45-ի արդյունքները.

Մշակված ընտրատեղամասերի քանակը՝ 246

Ելք»- 35 423 ձայն (21.34 %)

«Երկիր Ծիրանի»-13 294 ձայն (8.01%)

ՀՀԿ-117 250 ձայն (70.65 %)

Նշենք, որ տվյալները պարբերաբար թարմացվում են: