|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Թուրքիայում անցկացվում են խորհրդարանական ընտրութունները:
Թուրքական Kanal D հեռուստաալիքը քիչ առաջ հայտնեց խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն իշխող` \"Արդարություն և զարգացում\" կուսակցությունը հավաքել է 43, 7, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը` 24, 4, \"Ազգային շարժում\" կուսակցությունը` 17,1, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 10, 6, իսկ մյուս կուսակցությունները` 2, 2 ձայն:
Հիշեցնենք, որ վերջին օրերին քրդամետ կուսակցության վրա բազում հարձակումներ տեղի ունեցան, որոնց ընթացքում գրանցվեցին զոհեր և վիրավորներ: Քրդամետ կուսակցությունը միակն է Թուրքիայում, որն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստն ու տարբեր հարցերում աջակցում Թուրքիայի հայ համայնքին: