Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքական «Ֆեներբահչե»-ի և ռուսական «Նադեժդա» կանանց բասկետբոլային ակումբների հանդիպումից առաջ ռուսական կողմի 2 ամերիկացի բասկետբոլիստներ չեն կարողացել մուտք գործել Թուրքիա: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիան ռուսական ակումբի 2 ամերիկացի մարզիկներ Էմմա Քանոնին և Բրիոնե Ջոնսին չի տրամադրել վիզա. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Բանն այն է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան դիվանագիտական խնդիրների պատճառով մի քանի օր է, ինչ միմյանց վիզա չեն տրամադրում:
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ ռուսական ակումբի նախագահ Օլեգ Խրամկինը լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել վերոնշյալ կապակցությամբ: Նա թուրքական կողմի որոշումը որակել է որպես սկանդալային:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում լրտեսության մեղադրանքով կալանավորվեց Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը, պաշտոնական Վաշինգտոնը որոշում կայացրեց ժամանակավորապես վիզաներ չտրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Ի պատասխան դրան՝ Թուրքիան էլ իր հերթին որոշեց վիզաներ չտրամադրել ամերիկացիներին: