կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 17:01
Աշխարհ

Ռուսական ներխուժումից Ուկրաինային հասցված վնասն արդեն գերազանցել է 100 միլիարդ դոլարը

Ռուսական ներխուժումից Ուկրաինային հասցված վնասն արդեն գերազանցել է 100 միլիարդ դոլարը

«Ավելի քան երկու շաբաթ է, ինչ Ուկրաինան պատերազմի մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ։ Պուտինի ահաբեկիչները շարունակում են ռմբակոծել խաղաղ քաղաքները, ենթակառուցվածքների հետ մեկտեղ ավերել բնակելի շենքերը։ Օրինակ՝ երեկ նրանք Ժիտոմիրում վնասեցին կաթսայատունը, իսկ Մարիուպոլի ծննդատունը ռմբակոծեցին, ինչը ավտոմատ կերպով ռուսական բանակի զինվորներին դարձրեց ավելի վատը, քան նացիստները»,- ըստ The New York Times-ի՝ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տնտեսական խորհրդական Օլեգ Ուստենկոն՝ գնահատելով, որ ներխուժումը Ուկրաինային արդեն հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս։ 

Նախագահի խորհրդականը մասնակցել է Փեթերսոնի միջազգային տնտեսագիտության ինստիտուտի վիրտուալ համաժողովին: Ուստենկոն ասել է. «Իրավիճակն աղետ է, որն իրականում շատ ավելի խորն է, քան որևէ մեկը կարող է պատկերացնել: Այն, ինչ իրականում պետք է անել, ամբողջ աշխարհում ամբողջական էմբարգո սահմանելն է ռուսական նավթի և գազի վրա: Դա արյունոտ փող է»:

Ըստ նրա՝ պատերազմի պատճառով ձեռնարկությունների 50%-ը փակվել է, իսկ մնացածներն աշխատում են մեծ ճիգով։ Զելենսկիի խորհրդականը նաև լավ նորություն է հայտնել՝ «մեր ֆինանսական համակարգը և արժույթը մնում են կայուն»։