կարևոր
3394 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-28 16:38
Քաղաքական

Հայության թշնամիների հզոր գունդ էր ձևավորվել. Ալվրցյան

Ն․ Փաշինյանի ողջ գործունեությունը տեղավորվում է Հայաստանի պետականության աստիճանական թուլացման և վերջնական ոչնչացման տրամաբանության մեջ։ Նա դրան է ձգտում։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։

Բանախոսի դիտարկմամբ, Արցախի կորստից հետո ամեն ինչ հնարավոր է։ Հայաստանում եղել են ընտրակեղծիքներ, եղել է, որ Լևոր Տեր-Պետրոսյանը երկրորդ շրջանում 22-23 տոկոս ձայն էր հավաքել, բայց հաղթեց։ Կարևոր չէ, թե քանի հոգի է քվեարկում, կարևոր է, թե ով է հաշվում։ Եթե ժամանակին երկիր ու հայրենիք էին կորցրել՝ կարողացան կեղծել ու մարսել, ապա հիմա, երբ իրենց իշխանությունը ամրապնդվել է՝ կկեղծեն։

Ըստ բանախոսի, իշխանությունները թույլ են տալիս, որպեսզի մարդիկ հիասթափվեն և հեռանան Հայաստանից, իսկ մնացողները համակերպվում են։ Ժողվուրդը սիրում է հաց և զվարճանք։ Չկա հայրենիքի գիտակցությունը։ Թուրքերը ամեն գնով վերցրեցին Արցախը, իսկ մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի թուլանա և դառնա թշնամունը։

Անդրադառնալով թշնամու կողմից հայկական հետքի վերացմանը, հայագետը նշեց, որ հայրենիքը չի ապացուցվում թղթի վրա։ Հայրենիքը պետք է ազատագրել, վերականգնել այն ինչ ոչնչացրել է թշնամին, կառուցել նորը և ապացուցել, որ դա քոնն է։ Պատմության մեջ որևէ դեպք չկա, որ պետության ողջ վերնախավը համագործակցի թշնամու հետ և դավաճանի պետությանը։

«Բոլոր հակահայ ուժերը, որին վերագրում են պանթյուրքիզմի տեսությունը, ցանկանում է վերացնել մեր ինքնությունը։ Վերջին պատերազմի ժամանակ հենց նրանք էլ օգնեցին ադրբեջանցիներին ու թուրքերին։ Դրանք էին՝ անգլոսաքսերը և հրեաները։ Հայության թշնամիների հզոր գունդ էր ձևավորվել»,- ասել է Հ․ Ալվրցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։