Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-11-11 16:09
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ գունդ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի տուն. Նաիրա Զոհրաբյան

Հենց նոր տեղեկություն ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ գունդ է ուղարկում Գագիկ ծառուկյանի տուն. Ազատության հրապարակում հայտարարել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրանյանը։

«Այս ողջ գործընթացը, Արցախ կորցնելը Նիկոլ Փաշինյանն ու իր թայֆան ուզում են ձևակերպել որպես պետական հեղաշրջում եւ կալանավորել բոլորիս։ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը շարունակում են կառչած մնալ աթոռից։  Արցախը հանձնած դավաճանը շարունակում է իր տխմար անմեղսունակ լայվերը, որտեղ ում ասես մեղադրեց։ Անամո՛թ տականք, 4000 էրեխու գլուխ ես կերել, ասում է՝ «չեն ուզում կռվել, վախկոտ են, դասալիք են»։ Դասալիքը դու ես»,– հայտարարել է Զոհրաբյանը։

ԲՀԿ պատգամավորը նաև դիմել է Փաշինյանի կնոջը. «Աննա Հակոբյա՛ն, գոնե ես գիտեմ, թե դու ինչ ազդեցություն ունես քո վախկոտ ամուսնու վրա, մայր ես, կին ես, բռնի ձեռքը, կյանքում մի անգամ ձեր ընտանիքի բարեկեցությունը ստորադասեք պետական շահին։ Ուզո՞ւմ եք ասեք՝ այստեղ հավաքված մարդիկ պետական դավաճաններ են, դու ո՞վ ես, որ մեր թիկունքում էս էրեխու տունն ես հանձնել»։

Զոհրաբյանը նաև ասաց, որ քիչ առաջ Դադիվանքի հարևան գյուղի բնակիչը զանգահարել է իրեն և ասել. «Հորս շիրմաքարը գրկած՝ գալիս եմ Ազատության հրապարակ, որ ասեմ՝ Նիկո՛լ, քեզ ո՞վ է իրավունք տվել իմ հոր գերեզմանը հանձնես թուրքին: Առավոտյան խոսում էի Պարգև Սրբազանի հետ, ժողովո՛ւրդ, որ ցուցակը տեսա, թե մենք ինչ սրբավայրեր, ինչ եկեղեցիներ, ինչ վանքեր ենք տալու թուրքին։ Ասում է՝ արագ կազմակերպում ենք, որ գոնե հասցնենք 4 օրում Դադիվանքի զանգերն ու խաչը, փորձում են խաչքարերը հանել։ Հիմա մեր բոլոր եկեղեցիներից հանում են խաչը, զանգերը եւ տեղափոխում այստեղ»։