կարևոր
3859 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-10 17:16
Քաղաքական

Սա աբսուրդի թատրոն է իրավաբանության մեջ. փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի կալանավորման մասին

Դատարանը այսօր որոշում կկայացնի և Գերասիմ Վարդանյանը կգտնվի ազատության մեջ, որովհետև անցել են բոլոր չափերն ու սահմանները։ Այս մասին Գերասիմ վարդանյանի գործով դատական նիստից առաջ ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

«Նմանատիվ գործերով փորձում են ճնշում գործադրել, դրա վառ ապացույցն է Գերասիմ Վարդանյանը։ Այսօր մենք կհասնենք նրան, որ ազատ արձակեն Գերասիմ Վարդանյանին, քանի որ, արդեն 6-րդ ամիսն է, որ նա գտնվում է ազատազրկման մեջ։ Պատգամավորների երաշխավորությունը պետք է մեծ դեր խաղա, բայց ավաղ դատարանը դա հաշվի չառավ մյուս բոլոր դեպքերում, որը ողջամտության սահմաններից վեր էր»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Մանրամասները՝ տեսանյութում։