Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին, փոխնախագահ Գևորգ Գոյունյանին և Շարունակական կրթության բաժնի պետ Սերգեյ Թանթուշյանին։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀԱՀ-ի միջև համագործակցության հնարավորություններին, մասնավորապես ՀԱՀ-ի կողմից իրականացվող Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակում։
Գևորգ Գոյունյանը համառոտ ներկայացրել է ծրագրի հիմնական ուղղությունները և ձեռքբերումները։ Ծրագիրն իրականացվում է Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում, Արցախում և Ջավախքում, նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը՝ աշխատատեղերի ստեղծման, ձեռնարկատերերին կրթական և ֆինանսական հնարավորություններ տրամադրելու միջոցով։ Նրա խոսքով՝ մինչ այժմ ծրագրի աջակցությամբ ստեղծվել է ավելի քան 350 բիզնես ձեռնարկություն, 580 աշխատատեղ։
Ծրագրի շրջանակում իրականացվում է բիզնես վարկավորում՝ տարեկան 6 % տոկոսադրույքով, ինչպես նաև անցկացվում են գործարարության անվճար դասընթացներ։ Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներն առաջարկել են համագործակցել գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի շրջանակում, մասնավորապես դասընթացների կազմակերպման և մոնիտորինգի իրականացման հարցում։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ողջունել է առաջարկը՝ հավելելով, որ նախարարությունը մշտապես բաց է և պատրաստակամ համագործակցության առաջարկների քննարկման համար, որոնք միտված են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին