Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը անդրադարձել է Երևանի աղբահանությանը: Նա տեսանյութին կից գրել է.
«Մեկ շաբաթ առաջ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ թեև հայտարարվեց, որ աղբահանության խնդիր այլևս չենք ունենալու, բայց Երևանը շարունակում է աղբի մեջ մնալ։ Այսօրվա գործակարգավարական նիստի ժամանակ հենց իրենք խոստովանեցին, որ, փաստացի, ստել են՝ այս անգամ որպես պատճառաբանություն բերելով վարորդների պակասը։
Իսկ մինչ քաղաքային իշխանությունն իր իսկ անգօրծությունն ու կառավարելու անկարողությունը կոծկելու նորանոր արդարացումներ է փնտրում, մայրաքաղաքում ամեն քայլափոխի աղբ է։
Ներկայացված կադրերը մասնավորապես Կենտրոն, Ավան, Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններից են»։