կարևոր
4024 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-22 10:11
Աշխարհ Քաղաքական

Բայդենը շատ իմաստուն քայլ արեց․ Սուրեն Սարգսյան

Բայդենը շատ իմաստուն քայլ արեց․ Սուրեն Սարգսյան

Դա արդար էր սեփական կուսակցության և ամերիկացի ժողովրդի հանդեպ: Բայդենն իրականում ծանրակշիռ քաղաքական գործիչ է, ով լուրջ ճանապարհ ունի անցած: Եթե նա ավելի երիտասարդ տարիքում դառնար նախագահ, նա ԱՄՆ պատմություն լավագույն և ամենասիրված նախագահներից մեկը կարող էր լինել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Անձամբ կարծում եմ, որ 2016-ին Հիլարի Քլինթոնի թեկնածությունը դեմոկրատների ամենից սխալ հաշվարկված քայլերից էր և, եթե առաջադրվեր նույն Բայդենը, նա Թրամփին հաղթելու ավելի մեծ շանսեր կունենար: Թրամփը չհաղթեց, Հիլարին պարտվեց: Այդ դեպքում Բայդենի թողած ժառանգությունն էապես այլ կլիներ, նրան այլկերպ կհիշեին: Ի դեպ Սենատոր եղած տարիներին նա Հայաստանի լավագույն բարեկամներից է եղել:

Ինչ վերաբերում է նոյեմբերին կայանալիք ընտրություններին, ապա պետք է նշեմ, որ Հարիսի թեկնածությունը նույնպես լուրջ գլխացավանք է Թրամփի համար: Նրա շուրջ համախմբվելու է ամբողջ լիբերալ թևը և դա բավականին ուժեղ ալիք է ստեղծելու: Նրան աջակցելու է ողջ ՆԱՏՕ-ն և ողջ ԵՄ-ն: Իրականում Թրամփը աշխարհի կեսի դեմ է կռիվ տալու:

Իսկ Քամալա Հարիսն իր 70-80 միլիոնանոց ձայները «քնած» ունի»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի՝ հուլիսի 21-ին, հայտնել է, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից՝ հայտարարելով, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարրիսին` որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: