Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկիրը գրավել են ներսից։ Արդեն 3 տարի է՝ թուրքը Հայաստանում իշխանության է։ Եթե այդ մարդը եկել է իշխանության, ինչո՞ւ է իր ոտքի տակ քանդում երկիրը։ Երբ մարդն ասում է՝ «հպարտ եմ պարտությամբ», սա իրեն ոչ մի դիվիդենտ չի բերելու, որովհետեւ պարտությունն այնքան ակնհայտ բացասական երեւույթ է, որ նույնիսկ կրթական ամենացածր ցենզ ունեցողը սա հասկանում է։ Ես չգիտեմ՝ ինչու է այսպիսի բաներ խոսում․ գուցե ինչ-որ նյութերի ազդեցության տակ է, իրեն չի վերահսկում։ Ես համոզված եմ՝ ինքը հպարտ է այդ պարտությամբ, որովհետեւ եկել է հենց դրա համար։Ինքը չի եկել, որ Հայաստանը հաղթանակներ տոնի,-ըստ Yerkir.am-ի, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Հոգեբանը նկատում է՝ մարդը սովորաբար ավելի ազատ ու բնական է լինում, երբ որեւէ բանի կամ ալկոհոլի ազդեցության տակ է լինում
«Հայոց բանակը, որով հպարտանում էինք, ասում էինք ամենակայացած կառույցն է, տարածաշրջանում՝ լավագույնը։ Դա միայն մեր կարծիքը չէր, դա դրսի մասնագետների կարծիքն էր։ Պա՞րզ չի՝ Փաշինյանը բերել հասցրել է պարտության, ինքն էլ կհպարտանա։ Մենք գործ չունենք մթագնած գիտակցությամբ, հալյուցինացիաների ազդեցության տակ գտնվող մարդու հետ։ Մենք գործ ունենք բարոյական որեւէ չափանիշ չունեցող մարդու հետ»,-շեշտեց հոգեբանը։
Կարինե Նալչաջյանի խոսքով՝ Փաշինյանի գրած հեքիաթը եւս չարության, ուրախությունը կլանելու մասին էր։ Ըստ նրա՝ դա նաեւ իր բնավորությունն է։
«Դավաճանների գոյությունը երկար չի լինում։ Գալիս է մի պահ, երբ դավաճաններն այլեւս պետք չեն նաեւ տերերին։ Ինքը էս ընտրությունների ժամանակ խժռելու է մարդկանց ուրախությունը, ագրեսիվությանը ազատություն է տալու։ Իր մոտ հավասարակշռությունը էնպիսի վիճակում է, որ արդեն ինքնապաշտպանական սուտը, ժպիտը չեն ընկալվում։ Նա արդեն չի ասում «սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ», որովհետեւ մարդիկ արդեն չեն հավատում։ Ագրեսիան ծնվում է վախից։ Վախենում է, բայց շատ համարձակ քայլեր է անում․ երկիր է հանձնում թշնամուն»,-ըստ Yerkir.am-ի, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Հոգեբանը նկատում է՝ Փաշինյանը չունի հայրենիքի զգացողություն եւ, առավել եւս, հայրանասիրություն։ Փաշինյանը կատաղում էր, երբ մարդիկ իրեն հող հանձնող էին անվանում, ասում էր՝ ամեն «մի մետր հող ենք տալիս, աղմուկ եք բարձրացնում»։
«Հայաստանի կործանումը նախապատրաստված է եղել, եւ հեղափոխությունը ընդամենը այդ նախապատրաստական փուլին հաջորդող փուլ էր։ Սրանք պատահական մարդիկ չեն, ծագումնաբանության տեսանկյունից հարազատ մարդիկ են թշնամու հետ»,-նկատեց Կարինե Նալչաջյանը։
Մանրամասն՝ տեսանյութում