Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ես դիտեցի մի ստոր ռեպորտաժ՝ ադրբեջանական Baku.tv-ի տարբերանշանով ինչ-որ աղջկա սթենդափ, որը նկարահանվել էր հենց Ադրբեջանում մեր մշակութային կենտրոնի մուտքի մոտ՝ Բաքվում, Ռուսական տան ցուցանակի դիմաց։ Ռեպորտաժում աղջիկն անամոթաբար ստում է, թե այստեղ լրտեսների բույն կա, անջատականների որջ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը։
«Որքան գիտեմ, Baku.tv-ն ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից։
Երկուշաբթի օրը մենք հայց ենք պատրաստում մեր գործարար համբավը պաշտպանելու համար։ Ես կցանկանայի լսել այս զրպարտության և ստի անհերքելի ապացույցներ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներից: Կամ հերքումներ և ներողություն:
Հիշեցնեմ, որ Ադրբեջանում ռուսական մշակութային կենտրոնը գործում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրով, հետևում է սահմանված պայմանագրերին և օրենքներին և գործունեություն է ծավալում բացառապես կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում: Այնտեղ անց են կացվում ռուսերեն լեզվի պարապմունքներ (ոչ լրտեսական), այնտեղ արվեստի, երաժշտության, ցուցահանդեսներ, համերգներ են անցկացվում, բանաստեղծներ են գալիս, վերջերս այնտեղ եղել է մեր մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։ Հիմա թող Baku.tv-ն ապացուցի, որ այդ գործունեությունը լրտեսական է կամ ինչ-որ կերպ անօրինական։
Մեր հայցի բավարարման հավանականությունը գնահատում ենք 100%։
P.S. Քիչ էր մնում մոռանայի. Գերմանիայում մենք նմանատիպ թեմաներով դատեր ենք շահել Բեռլինում ռուսական տան աշխատանքի վերաբերյալ։ Գերմանական լրատվամիջոցները ստիպված են եղել հերքումներ տպել։ «Մենք փորձ ունենք»,- գրել է Պրիմակովը։