Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Baku.am» հայկական կայքէջը հասանելի է արդեն ադրբեջանցիներին:
Բաքու քաղաքի հայ համայնքի հասարակական, մշակութային և գործարար կյանքը լուսաբանող, իր բնույթով եզակի այս կայքը ներկայացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Կայքէջի ադրբեջաներեն տարբերակի պատրաստմանը նպաստել են այն բազմաթիվ նամակներն ու լայն արձագանքը, որոնք հետևեցին կայքի գործարկմանը:
«Baku.am» քառալեզու վեբկայքն անցած ութ ամիսների ընթացքում այցելել է շուրջ 70.000 օգտվող: Կայքէջում լուսաբանվում են հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների և, ընդհանրապես, Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը:
Առանձին բաժնով ներկայացված են Բաքու քաղաքում 1905, 1918, 1990 թվականներին տեղի ունեցած հայկական կոտորածները լուսաբանող փաստաթղթեր և լուսանկարներ: Հայ գործարարների միջոցներով և հայ ճարտարապետների նախագծերով ու եվրոպական ճարտարապետական լավագույն ավանդույթներով կառուցած շենքերը մինչ օրս զարդարում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն:
Ադրբեջանի ներկայիս իշխանությունների որդեգրած հակահայ քաղաքականությունը, սակայն, չի հանդուրժում որևէ հիշատակում Բաքվում հայերի երբեմնի ներկայության ու քաղաքի պատմության մեջ նրանց թողած հարուստ մշակութային ժառանգության մասին: