|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկել է գործվածքի վերականգնմանը նվիրված սեմինարը:
Ներկայացվելու է Ճապոնական ավանդական ներկման «Շիբորիձոմե» մեթոդը, իրականացվելու են գործնական աշխատանքներ և վարպետության դասեր՝ դոկտոր Միե Իշիի կողմից: Սեմինարը շարունակվելու է մինչև փետրվարի 22-ը:
Միե Իշիի վարպետության դասերը և սեմինարը նպատակ ունեն մշակութային արժեքների պահպանման բնագավառում ամրապնդել Ճապոնիայի և Հայաստանի միջև կապերը և նպաստել Հայաստանում գործվածքի պահպանման գործընթացի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Համատեղ համագործակցության արդյունքում «Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական բրոնզե առարկաների վերականգնման» թեմայով 4 սեմինար և 3 միջազգային գիտաժողով է տեղի ունեցել: