Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի պետական համալսարանը պետք է վերականգնել: Այս մասին գրել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
«Այս կարևոր ծրագրի մասին չեմ դադարում խոսել բոլոր հնարավոր վայրերում։ Գործընթացը շարունակվում է։
Մենք կհասնենք նրան, որ Հայաստանում իր աշխատանքը վերսկսի Արցախի պետական համալսարանը և կրկին մեկ կառույցի մեջ հավաքի Արցախի ուսանողներին։ Դա հնարավորություն կտա նախ Արցախի մեր քույրերի և եղբայրների մշտական շփումներով պահպանել Արցախի կրթական բարձրորակ ավանդույթները, բարբառը, կենցաղը, տեղային սովորույթները, ապա նաև Արցախի գիտնականներին, դասախոսներին ապահովել մասնագիտական աշխատանքով ու գիտելիքները փոխանցելու հնարավորությամբ։ Իսկ ամենակարևորը' Արցախի պետականության ինստիտուցիոնալ կառույցները իրենց գոյությամբ մարդկանց կպատրաստեն գալիքի նոր մուտքին դեպի հայկական Արցախ։
Համալսարանի վերաբացման համար անհրաժեշտ է մոտ 1 մլրդ ՀՀ դրամ (3 մլն դոլար):
Մենք կվերականգնենք Արցախի պետական համալսարանը»,- գրել է նա։