|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակն արձագանքել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպման մասին տարածվող տեղեկատվությանը։ Նա մասնավորապես գրել է.
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների.
Հարց. Տեղեկատվություն է տարածվում, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում: Կարո՞ղ եք հաստատել:
Պատասխան. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»:
Հիշեցնենք՝ տեղեկատվություն էր տարածվել, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 2-ին։