|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կալանավորվել է «Աշտարակ» ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի», - ասել է նա։
Ըստ մամուլի տեղեկությունների` Արգիշտի Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Նա «Աշտարակ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել 2018 թվականին։