Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք չէինք ճանաչում Ղարաբաղի անկախությունը, որովհետև իմ նախագահության ժամանակ դա կնշանակեր պատերազմի սկիզբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Սյունիքի Մեղրի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։
«Մենք փաստացի արել ենք ամեն ինչ, որ Ղարաբաղի հետ կառուցենք ասիմետրիկ կոնֆեդերացիա․ դուք Ղարաբաղ գնալով զգո՞ւմ էիք, որ ուրիշ տեղ եք գնացել, ոչ․ ինտեգրել ենք ամեն ինչ, փաստացի կառուցել ենք միասնականություն, ունեցել ենք մեկ երկիր։ Բայց փորձել ենք պատերազմ չհրահրել։ Ես վստահ եմ, որ եթե այս մարդիկ չգային իշխանության, մենք դեռ մի 30 տարի հմուտ բանակցելու հնարավորություն կունենայինք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա պարզաբենեց, որ ադրբեջանցիները Ղարաբաղից ձեռք քաշած էին, հասկանում էին, որ միջացքը, մեկ է, չենք տալու, որովհետև ԼՂՀ-ն չի կարող անկլավային վիճակում զարգանալ։ Բայց իրենք հույս ունեին, որ կարող է մյուս շրջանները ինչ-որ ժամանակ վերադարձնեին։ Քոչարյանի համոզմամբ՝ ճիշտ բանակցելն այն է, որ դու այդ հույսը չկտրես․ տարածքները չտաս, բայց հույսը չկտրես։ Որովհետև եթե հույսը կտրվում է, այլ ճանապարհ, քան պատերազմը չի մնում։
Մինչդեռ այս իշխանությունը ամբողջ բանակցային պրոցեսը մտցրել է փակուղի։
«Շուշիում ինագուրացիան չարժեր, ես միշտ զգում էի, որ Շուշին շատ զգայուն թեմա է։ Արեցին ամեն ինչ, որ պատերազմը դարձնեն անխուսափելի, իսկ պատերազմի ժամանակ արեցին ամեն ինչ, որ այդ պատերազմը պարտվեն»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․