կարևոր
3979 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-28 17:35
Քաղաքական

Թուրքիայում «Իսլամական ջիհադի» դիրքերի ուժեղացման մասին

Թուրքիայում «Իսլամական ջիհադի» դիրքերի ուժեղացման մասին

Որոշ ընդդիմադիր թուրքական ԶԼՄ-ներ նշում են՝ պաղեստինյան «Իսլամական ջիհադը», որն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել Անկարայի այնպիսի գործընկերների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, զգալիորեն ընդլայնել է իր ներկայությունը Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունում, Էրդողանի կառավարության եւ նրա դաշնակիցների զգալի աջակցությամբ

Չնայած այն հանգամանքին, որ թուրքական իշխանությունները նախընտրում են գործ ունենալ ՀԱՄԱՍ շարժման հետ, «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորումը նույնպես զգալի ազդեցություն է ձեռք բերել: Թուրքական գործողությունների առանցքային պաղեստինյան «կուրատորը» համարվում է Լիբանանում «Իսլամական ջիհադի» առաջնորդ ևեւ արտաքին հարաբերությունների համար պատասխանատու ղեկավարության անդամ Իհսան Աթայան։ Թուրքիայում նրա հիմնական օգնականը ոմն Նուրեթին (հայտնի է նաեւ որպես Նուրեդդին) Շիրինն է՝ իրանական «Ալ-Ղուդս» հատուկ ստորաբաժանման երկարամյա թուրք գործակալը։ Շիրինը բանտում պատիժը կրել է «Ալ Ղուդս» ցանցին աջակցելու համար, որը Թուրքիայում հայտնի է որպես «Թաուհիդ Սալամ»:

2010 թ-ին Շիրինը ահաբեկչության գործով նոր հետաքննույթան առարկա դարձավ, երբ նա սպառնում էր սպանել հրեաներին Թուրքիայում, ինչը ոստիկանությանը եւ դատախազությանը դրդեց հետաքննություն անցկացնել ինչպես իր, այնպես էլ իր հանցակիցների դեմ: Սակայն հետաքննությունը, որը բացահայտել էր Իրանի հետ Շիրինի անօրինական կապերի լրացուցիչ ապացույցներ, այդ թվում՝ ապօրինի ֆինանսավորումը, Էրդողանի կողմից դադարեցվել էր 2014 թ-ին,- պնդում է հոդվածի հեղինակ Աբդուլա Բոզքուրթը: Ոստիկանությունը եւ դատախազները, ովքեր հետաքննություն էին անցկացնում Շիրինի նկատմամբ, կամայականորեն վերանշանակվել են, իսկ հետո աշխատանքից հեռացվել կառավարույթան կողմից: Աթայան մի քանի անգամ այցելել է Թուրքիա՝ որպես Շիրինի եւ նրա ցանցի հյուր, մասնկցել հակաիսրայելական հանրահավաքներին՝ բացականչելով ելույթներ, որոնք խրախուսում էին զինված ջիհադն Արեւմուտքի, հատկապես Իսրայելի դեմ: «Իսլամական ջիհադի» անունից նա զբաղվել է կազմակերպության մարտկան գործողությունների համար միջոցների հավաքագրմամբ եւ նյութատեխնիկական աջակցություն ստանալով։ Աթայան վերջին անգամ Թուրքիայում հայտնվել է 2024ի մայիսի 5-ին, երբ Ստամբուլում թուրքական «Հըզբոլլահ» - ի կազմակերպած հանրահվաքի ժամանակ բոցաշունչ ելույթ է ունեցել, որը չպետք է շփոթել լիբանանյան նույնանուն շիա կազմակերպության հետ:

Թուրքիայի մեկ այլ քաղաքացի, որը հանդես է գալիս որպես «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչ, Քադիր Աքարասն է՝ իրանամետ Ehli Beyt Alimleri Derneği (Ehlader) կազմակերպության գլխավոր քարտուղարը2011-2013 անցկացված հետաքննույթունը բացահայտել է Աքարասի կապերն «Ալ Ղուդսի» հետ եւ բացահայտել նրա հանդիպումները նրա օպերատիվ աշխատակիցերի հետ, որոնք գաղտնի աշխատել են որպես Ստամբուլում Իրանի հյուպատոսության կցորդ: Ինչպես Շիրինը, նրան նույնպես հաջողվել է խուսափել արդարդատությունից՝ Էրդողանի կառավարության միջամտության պատճառով։ Իրանի անունից Աքարասը բազմաթիվ ընդհատակյա գործողություններ է իրականացրել, հակաարեւմտյան ցույցեր է կազմակերպել Թուրքիայում՝ հասարակական կարծիք ձեւավորելու համար եւ մոբիլիզացրել է ցուցարարներին հարավ-արեւելյան Մալաթիա նահանգում ՆԱՏՕ-ի «Կյուրեջիք» ռադիոլոկացիոն կայանի դեմ: Օբյեկտը, որը բալիստիկ հրթիռների հարձակումների մասին վաղ նախազգուշացման համակարգի մաս է կազմում, ի սկզբանե տեղադրվել է եւ ներկայումս շահագործվում է Պենտագոնի կողմից: Օգտվելով Էրդողանի կառավարության «օրհնությունից»՝ Աթայան անարգել կողմնորոշվում էր թուրքական բյուրոկրտիայում՝ լեզու գտնելով թուրքական իշխանական միջանցքների բնակիչների հետ։ Բեյրութում Թուրքիայի դեսպանատունը նույնիսկ հրապարակայնորեն հրապարակել է 2020 թ-ի հունվարի 17-ին դեսպան Հաքան Չաքըլի հետ նրա հանդիպման լուսանկարը, ինչն «աներեւակայելի կլիներ տասը տարի առաջ»:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից ժողովրդական կուսակցության պատգամավոր Հասան Թուրանը, ով Էրդողանի անունից ռեսուրսներ է հավաքում Թուրքիայում ՀԱՄԱՍ-ի համար, նույնպես օգնել է «Իսլամական ջիհադին» երկրում իր գործունեության մեջ: «Իսլամական ջիհադի» ճանաչումը որպես Թուրքիայի բարձրագույն ղեկավարության լիիրավ խաղացող ազդել է նաեւ նրա գործունեույաթն դրական լուսաբանման վրա թուրքական իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի վերահսկվող լրատվամիջոցներում: Իր հերթին, «Իսլամական ջիհադն» իրեն ներկայացնում է որպես Թուրքիայում Էրդողանի ռեժիմի համոզված կողմնակից՝ միավորելով իր հետեւորդներին ընտրություններում ԱԶԿ-ին աջակցելու համար: Փաստի առթիվ 2023ի մայիսի 29-ին Աթայան «Իսլամական ջիհադի» անունից հանդես է եկել հայտարությամբ՝ շնորհավորելով Էրդողանին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Բացի տեղական իսլամիստական խմբերից, «Իսլամական ջիհադը» նաեւ աջակցություն է ստացել ծայրահեղ ձախ նեոնացիոնալիստական (Ulusalcı) խմբի կողմից, որը գլխավորում է Vatan Partisi-ի առաջնորդ Դողու Փերինչեքը, որի կողմնակիցները հանդես են գլիս ՆԱՏՕ-ի հետ լիակատար խզման օգտին, որին հաջորդում է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ դաշինք կնքելը: 2024 թ-ի փետրվարի 18-ին Աթայան հարցազրույց է տվել վերոնշյալ կուսակցության հետ կապված Aydınlık թերթին, որտեղ հայտարարել է՝ Ռուսաստանում արգելված ԻՊ-ը պատերազմ է մղում ոչ միայն Իսրայելի, այլեւ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելին աջկցող այլ արեւմտյան երկրների դեմ: Նրա խոսքով՝ Պաղեստինից հետո սիոնիստական ռեժիմն իր հայացքը սեւեռելու է նաեւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների վրա, ընդ որում՝ իրադարձությունների զարգացման վերբերյալ նման տեսակետ վերջերս պաշտպանել է Էրդողանը: Ելույթ ունենալով խորհրդարանում 2024 թ-ի մայիսի 15-ին՝ «սուլթանը» հայտարարել է՝ «Իսրայելը «թիրախավորելու է» Թուրքիային, եթե նրան հաջղվի ջախջախել ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում. Մենք կշարունակենք աջակցել ՀԱՄԱՍ-ին, որը պայքարում է սեփական հողի անկախության համար եւ պաշտպանում է Անատոլիան»:

Aydınlık պարբերականի կողմից գովազդվող մեկ այլ նշանավոր դեմք է «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչ Նասեր Աբու Շարիֆը, որի հետ հարցազրույցը հրապարակվել է դեռեւս 2021 թ-ի մայիսի 27-ին: Մինչ Էրդողանի կառավարույթան աջակցության հիմնական շահառուն ՀԱՄԱՍ շարժումն է, պաղեստինյան «Իսլամական ջիհադի» Թուրքիայում ներկայությունը վերջին տարիներին նույնպես նկատելիորեն աճել է, փաստում է Nordic Monitor-ը: Նկատենք՝ դժվար թե զարմանալի է, քանի որ ՑԱԽԱԼ-ի ռազմական գործողությունների արեալի ընդլայնումը Գազայում, Հորդանանի Արեւմտյան ափին (եւ ոչ միայն այնտեղ) այլ բան չի կարող ծնել, քան կատաղի դիմադրություն բոլոր հասանելի միջոցներով։