|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ծայրահեղական խմբավորումների անդամներ հավաքագրողները կոչ են անում նոր տիպի կորոնավիրուսով վարակված իրենց կողմնակիցներին` տարածել այն հասարակական վայրերում. ըստ yerkir.am-ի` ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:
Ըստ նրա` համավարակը հեշտացրել է ջիհադականների հավաքագրումը տնտեսական ծանրագույն վիճակում գտնվող երկրներից, սակայն, Նովիկովի, համոզմամբ, համավարակը նաև դրական կողմ ունի` փակ սահմանները. նվազել են անօրինական զենքի ու թմրանյութերի տարանցման ծավալները:
Նովիկովը պատմել է, որ ԱՊՀ բոլոր երկրների հատուկ ծառայությունները նշում են, որ համավարակի ընթացքում ահաբեկչական կազմակերպություններում «ավանդական նյութական ապահովման» հարցում դժվարություններ կան: Բացի դրանից` ահաբեկիչների գործունեությունն այլ շեշտադրում է ստացել. նրանք անցել են առցանց դաշտ, ակտիվացրել են մեդիա կենտրոնները, որոնք ահաբեկչության ու ծայրահեղականության քարոզ են անում, միաժամանակ` նոր անդամներ հավաքագրում: