Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարալիկ քաղաքի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի համայնքապետ Արտակ Գևորգյանը: Բարեբախտաբար, զոհեր չկան:
«Մենք հիմա հիվանդանոցում ենք, ուր տեղափոխվել են պայթյունից տուժած երկու տղամարդիկ: Նրանք գազալցակայանի աշխատակիցներն են: Պայթյունը եղել է հենց այն պահին, երբ գազալցակայանի աշխատակիցները ընթացիկ աշխատանքներն են կատարելիս եղել: Վնասվածքներ կան, դրանք ծանր վնասվածքներ չեն»,- ասաց Մարալիկի համայնքապետը` հավելելով, որ ճշտվում են թե\' պայթյունի, թե\' վնասվածքների մանրամասները:
Պայթյունի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների ծառայությունը, որում ասված է. «Հուլիսի 3-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում պայթել է նստվածքների կուտակման բալոնը, ինչից Բ. Մ.-ն (ծնվ. 1963թ.) և Ա. Մ.-ն(ծնվ. 1948թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ Բ.Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Մ.-ինը՝ միջին ծանրության»: