Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երեկ երեկոյան` ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի հարևանությամբ գտնվող` անվադողերի վերանորոգման կետում զինված հարձակում է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 19.15-ից 19.45-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք հարձակում են գործել Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող անվադողերի վերանորոգման կետին կից տանը, որտեղ կպչուն ժապավենով կապել են տանտիրուհու, նրա որդու, երկու հարսների ձեռքերը, ոտքերը և բերանը, հարվածներ հասցրել որդու գլխին ու դեմքին, սպառնացել նրան և ընտանիքի անդամներին` պահանջելով ոսկյա զարդեր ու գումար, ապա, հափշտակելով 9.000 դրամ, դիմել են փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: