|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի հայտարգիր է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է ուկրաինական Բուչա, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ «Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այդ քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ, ինչպես նաև Ռուսաստանի հասցեին արված անընդունելի արտահայտություններն ու Կիևին մարդասիրական օգնության տրամադրումը»:
«Մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։
Մտահոգված ենք նրանց կողմից Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգնություն տրամադրելուց և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։
Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- ասել է Զախարովան։