|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, որը տարածաշրջանի համակարգաստեղծ ձեռնարկություններից մեկն է, այն աշխատատեղերով ապահովում է ավելի քան 1100 մարդու (Ագարակ քաղաքի ողջ բնակչության մոտ մեկ երրորդը), այդ մասին հաղորդում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Գլխաոր տնօրեն Ա. Գ. Բելյաևը ծանոթացրել է ձեռնարկության աշխատանքին՝ ընդգծելով, որ այսօր հետևողական քայլեր են ձեռնարկվում տեխնոլոգիական գործընթացների արդիականացման ուղղությամբ, որոնք ուղղված են այդ թվում արտադրության ծավալների ավելացմանը, կոմբինատի շահագործման ժամկետի ավելացմանը և շրջակա միջավայրի բարեկամականության բարձրացմանը:
ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը հանդիպել է նաև ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի 127-րդ ջոկատի ղեկավարության հետ և ծանոթացել հայ-իրանական սահմանի պահպանության խնդիրներին, որոնք այսօր հաջողությամբ լուծվում են ստորաբաժանման կողմից: