Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են մեզ ասում, որ ուժեղացրեք ճնշումը, որպեսզի կարողանանք միանալ Սրբազանի ղեկավարած շարժմանը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Անցած անգամ անտառում էր հեծանիվ քշում, հիմա ճանապարհները հաստատ փակած կկլինեն, այն ժամին հեծանիվ կքշի, որ մարդ չկա, հաստատ տանիքներում հատուկ նշանակության ստորաբաժանումներ, դիպուկահարներ կլինեն։ Այս մարդն ամեն օր ապացուցում է, որ մինչև հազարավոր ոստիկաններ չեն լինում ինքը ճանապարհ չի գնում կամ ինչ-որ տեղ չի գնում։ Նույնը երբ որ գալիս է մարզ այցելության։ Գալիս է իր տեսխցիկներով, ինչ-որ տեղ եթե ուզում է գյուղացիների հետ հանդիպել, ընդամենն այն մարդիկ են մասնակցում՝ հաշված մարդիկ, որոնք կամ պետական պաշտոն են զբաղեցնում, կամ ինչ-որ ազդեցություն ունեն մարդկանց վրա։ Իսկ այն մադրկանց, որոնք ընդդիմադիր են և իրեն տհաճ հարցեր պիտի տան, մեկուսացնում են»։ Դանիելյանի գնահատմամբ՝ Փաշինյանն այս բոլոր քայլերն անում է միմիայն տեսարան ստեղծելու համար և վախի մեջ է․ ԱԱԾ համակարգը, ոստիկանությունը, անգամ փրկարար ծառայությունը՝ պետի գլխավորությամբ մասնակցում են Փաշինյանի պաշտպանության գործին։
Իշխանական թևը և իրենց քարոզչամեքենաները առաջ են քաշում փաստը, որ շարժումը պահանջեց Փաշինյանի հրաժարականը և շատ կարճ ժամանակում էր ուզում հասնել իշխանափոխության, իսկ հիմա անցել է մեկ ամիս ու ոչ մի արդյունք չեն գրանցել։ Ի պատասխան այս թեզի՝ Գառնիկ Դանիելյանը նշել է, որ Տավուշում սկսած դիմադրությունը սկսելիս, վախի մթնոլորտը շատ մեծ էր, իսկ այդ վախը վերացնելը հեշտ չի եղել։ Հետո ինքնաբուխ գործողություններ են սկսվել, իսկ իրենց հաջողվել է շարժումը տեղափոխել մայրաքաղաք և ապահովել լայն կոնսոլիդացիա, հայտարարել են նաև վարչապետի թեկնածու։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իմպիչմենտը գործիքակազմերից մեկն է, հնարավորություն, որը պետք է օգտագործել և դա պետք է անել ժողովրդի ճնշման արդյունքում։
«Մենք առաջին հերթին ուզում ենք, որ այս կորուստների, անկումների, դժբախտությունների շղթան կտրվի։ Առաջին խնդիրը կայանում է նրանում, որպեսզի այն վտանգավոր ընթացքը, որի մեջ Հայաստանի Հանրապետությունն է, կարողանանք կասեցնել» ,-ընդծել է Դանիելյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի պահանջները վերջացած չեն, այն ինչ մինչև հիմա ենք տեսել ընդամենը ծաղիկներն են նրանց պահանջների, իսկ ՀՀ իշխանությունները խոստումներ են տվել։
Անդրադառնալով իշխանության տարածած «ընդդիմությունը եթե գա, պատերազմ է բերելու» մտքին՝ դաշնակցական գործիչը ներկայացրել է փաստը, որ չորսը տարում չորս պատերազմ են բերել, ինչը ոչ մի իշխանության ժամանակ չի եղել և երբեք այսքան կորուստներ չենք ունեցել։
Դանիելյանի համոզմամբ՝ թշնամին եթե իմանա, որ դու պատրաստ ես ամեն ինչ տալ, քեզանից պահանջելու է ամեն ինչ և կանգ չի առնելու ոչ մի կետում։ «Տավուշի Կիրանց գյուղն ինձ համար ամենալեգիտիմ տարածքներից մեկն է, որ հիմա հանձնվում է ոչնչի դիմաց։ Իրենց այդ «գեղեցիկ» ձևակերպումը՝ հանուն ոչնչի․․․ Հանուն ոչնչի՝ Կիրանցը տալիս են։ ես այդ հարցը փակ քննարկման ժամանակ տվել եմ և ինձ ասել են, որ սա միակողմանի զիջում է»։ Իսկ սահմանազատման-գծման համար հիմք ընդունված քարտեզների մասին խոսելիս պատգամավորն ասել է՝ իր համար լեգիտիմ քարտեզն այն է, որով Հայաստանը մտել է ԽՍՀՄ կազմում՝ 31 հազար քկմ տարաքծով, իսկ Ադրբեջանն անգամ 29800-ը չի ճանաչում։
Խորհրդարանական ընդդիմության մանդատները վայր դնելու չարչրկված թեմային անդրադառնալով՝ Դանիելյանը վստահեցրել է, որ իրենք կառչած չեն այդ մանդատներից, բայց նշել՝ փաստ չկա, որ մանդատները դնելուց հետո, ճգնաժամ է առաջանալու և արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու։
Դանիելյանը նաև խոսել է միջազգայն կառույցների լռության մասին այն դեպքում, երբ տեսնում են թե ինչպիսի ռեպրեսիաների են ենթարկվում ընդդիմադիր գործիչները։ Նրա դիտարկմամբ՝ նրանք հստակորեն աջակցում են Փաշինյանի վարած քաղաքականությունը։ «Հայտնի ասացվածք կա՝ դիկտատորին, որ աջակցում էին, ասում էին՝ սրիկա է, բայց մեր սրիկան է։ Այսինքն՝ իրենց համար չկան կարմիր գծեր»։ Դանիելյանը նաև հավելել է, որ Փաշինյանն անգամ դեպի ԵՄ չի գնում, նա գնում է Թուրքի և Ադրբեջանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչը տեղեկացրել է, որ առաջիկա հանրահավաքին, որը կիրակի՝ ամսի 9-ին է տեղի ունենալու, պատասխանելու են մի շարք կարևոր հարցերի, որպեսզի անցնեն կարևոր ու վճռական քայլերի։