կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-13 19:21
Քաղաքական

Կոչ ենք անում միանալ Հայրենիքի փրկության շարժմանը. ՀՅԴ Պռոշյանի կոմիտեն դիմում է համայնքային իշխանություններին

Կոչ ենք անում միանալ  Հայրենիքի փրկության շարժմանը. ՀՅԴ Պռոշյանի կոմիտեն դիմում է համայնքային իշխանություններին
ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից և մեր հայրենիքի բռնի հանձնումից հետո չենք կարող և չպիտի թույլ տանք, որ ընկած հերոսների սխրանքը լինի ապարդյուն, նրանց պայքարը մնա անավարտ։
 
Կոչ ենք անում մեր սիրելի հետևորդներին, Պռոշյանի հայրենասեր բնակչությանը, ավագանուն և համայնքապետ Արթուր Մուրադյանին միանալ Հայրենիքի փրկության շարժմանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ փրկելու մեզ մնացած հայրենիքը և վերականգնելու մեր արժանապատվությունը։»։