կարևոր
4948 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-04 17:37
Հասարակություն

Մենք էլ ենք պատրաստ մեր հողի համար կռիվ տալու․ զոհվածների ծնողները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը

«Մենք 4 տարի սպասել ենք այս օրվան, մենք այս շարժման զինվորն ենք, մենք մեր որդիներին ենք խոստացել, ու այսօր երևի այդ խոսոտումը ողջ ժողովրդի առաջ լինի՝ ոնց մեր տղաներն են կռվել այս հողի համար, մենք պատրաստ ենք իրենց նման կռվել այս հող համար»: Այս մասին Կիրանցում հայտարարեց «Որդիների կանչ» ՀԿ անդամ և զոհվածի ծնողը՝ հայտարարելով, որ իրենց կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

 Նշենք, որ այսօր՝ մայիսի 4-ին, Կիրանցից մեկնարկել է քայլերթը դեպի Երևան, այն գլխավորում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: Քայլերթի մասնակիցները Երևան կհասնեն մայիսի 9-ին և իրենց պահանջները կներկայացնեն իշխանությանը: