կարևոր
62764 դիտում, 3 ամիս առաջ - 2024-05-31 17:51
Քաղաքական

Թաքցրած դրվագ՝ Աննա և Հրաչյա Հակոբյանների կյանքից. ի՞նչ կապ են ունեցել ՀԱԵ-ի հետ

Թաքցրած դրվագ՝ Աննա և Հրաչյա Հակոբյանների կյանքից. ի՞նչ կապ են ունեցել ՀԱԵ-ի հետ

Պարզվում է՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ լայնածավալ արշավ սկսած, իշխանական ողջ գործիքակազմով եկեղեցու դեմ ատելություն գեներացնող, իսկ հատկապես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ Տավուշից մեկնարկած շարժումից հետո ՀԱԵ-ի դեմ 1930-ական թթ. բնորոշ մեթոդներով բացահայտ պատերազմ հայտարարած Փաշինյանի իշխանության որոշ կարևոր դեմքեր ժամանակին բոլորովին ուրիշ հարաբերությունների մեջ են գտնվել ՀԱԵ-ի հետ:

Այսպես, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը, ով ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն է (հայտնի իբրև Աներձագ Հրաչ), ժամանակին եղել է Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միության անդամ, իսկ նրա քույրը՝ Աննա Հակոբյանը, Եկեղեցու Հայորդյաց տան սան: Հրաչյա Հակոբյանը նաև երգել է եկեղեցու երգչախմբում:

Yerkir.am-ի ձեռքի տակ է հայտնվել 1993-1994 թթ. արխիվային մի լուսանկար, որի մեջ  ներքևում ձախից առաջինը հենց Հրաչյա Հակոբյանն է Կանադայում՝ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ:

Հետաքրքիր է, որ կենսագրության այս դրվագը Հակոբյանները խնամքով թաքցնում են: Վերջիններիս այս էվոլյուցիան, ՀԱԵ-ի հետ երբեմնի ջերմ կապերն ու անմիջական անդամակցությունը եկեղեցական միություններին ու կազմակերպություններին, հավանաբար կարող է խանգարել Փաշինյանի իշխանությանը՝ հիմնարար արժեքների, այդ թվում՝ ՀԱԵ-ի դեմ կատաղի պայքարի ճանապարհին:   

 

Վահե Սարգսյան