|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը գիշերը և առավոտյան մոտ 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, այսօր առավոտյան «Հեզբոլլահը» Լիբանանի տարածքից մոտ 85 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների վրա, հայտնում է Times of Israel-ը։
Իսրայելական զինվորականները հայտնել են, որ հրթիռներից մի քանիսը որսացել են, իսկ մի քանիսն ընկել են Հայֆայի մոտ գտնվող Քիրյաթ Բյալիկ և Ստորին Գալիլեայի Մորեշեթ բնակավայրերում: Քիրյաթ Բյալիկում տուժել է երեք մարդ, հասցվել է նյութական վնաս։
Շարժումն, իր հերթին, հայտարարել է, որ հարվածել է Հայֆայի տարածքում գտնվող Rafael պաշտպանական ընկերության օբյեկտին:
Իսրայելի պաշտպանության բանակի վերջին գնահատականների համաձայն, գիշերվա ընթացքում լիբանանյան շարժմանը հաջողվել է միայն 24 հրթիռ արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների վրա, և ՀՕՊ միջոցները դրանք բոլորը որսացել են։
Ըստ ՑԱԽԱԼ-ի, գրոհների ընթացքում հրթիռային թիրախային խոցումներ չեն եղել, ինչպես պնդում է «Հեզբոլլահը»:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, առաջին համազարկով արձակվել է 7, երկրորդով՝ 12, իսկ երրորդով՝ 5 հրթիռ:
Մինչդեռ «Հեզբոլլահի» հայտարարությամբ, յուրաքանչյուր համազարկի ընթացքում տասնյակ հրթիռներ են արձակվել Ռամաթ Դավիդ ավիաբազայի ուղղությամբ: