|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ իսրայելցի պաշտոնյաների ճակատագիրը կլինի նույնը, ինչ «հանցագործ Սադամի՝ Իրաքի նախկին բռնապետի ճակատագիրը»։
«Վերջին երկար տարիների ընթացքում տարածաշրջանում դիմադրությունը բազմաթիվ փոթորիկներ է դիմակայել»,- կիրակի օրը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է Քանանին, հայտարարելով, որ «Դիմադրության շարժումների կայունությունն ու աճող ուժը միշտ զարմացրել են թշնամիներին»:
«Չնայած այս մեծ մարդկանց նահատակությանը, սիոնիստական ռեժիմը, Միացյալ Նահանգները և նրա կողմնակիցները երբեք չեն հասնի իրենց նենգ նպատակներին», - ասել է Քանանին:
«Այսօր Իսրայելի հանցավոր ռեժիմից սուրբ պաշտպանությունն իրականացվում է տարածաշրջանային մակարդակով նոր մասշտաբով և աշխարհագրությամբ։ Իհարկե, այս հանցագործների ճակատագիրը ոչնչով չի տարբերվի հանցագործ Սադամի ճակատագրից»,- հավելել է նա։
1980 թվականի սեպտեմբերի 22-ին իրաքյան զորքերը Սադամ Հուսեյնի գլխավորությամբ ներխուժեցին Իրան։ Պատերազմը տևեց մինչև 1988 թ.-ը։
Սադամ Հուսեյնը մահապատժի է ենթարկվել 2006 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Իրաքում ժամանակավոր կառավարության իշխանության գալուց հետո: