կարևոր
178 դիտում, 1 ժամ առաջ - 2024-09-22 15:35
Քաղաքական

Այս հավաքը պայքարի նոր փուլի մեկնարկն է. Գառնիկ Դանիելյան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Բագրատ Սրբազանի հրավիրած մեծ հավաքի մեկնարկից առաջ, շարժման համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց․

«Այսօր շատ կարևոր ասելիքի ու հետագա անելիքների մասին մեր ակտիվի հավաքն է։ Սա այն հանգրվանն է, որտեղ մեր պայքարի ընկերները հետագա հարցերի պատասխանները պետք է ստանան։ Սա մեկնարկ է մի նոր փուլի, որը, կարծում եմ, ավարտին կհասցնի այն գործը, որ միասին սկսել ենք»,- ասել է Դանիելյանը։

Հարցին՝ մինչև տարեվերջ կհասցնե՞ք իշխանություններին հեռացնել, պատասխանել է․ «Հուսով եմ՝ կհեռացնենք»։