կարևոր
4111 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-27 23:41
Հասարակություն

10 մլն դրամով ՆԳՆ ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով և ավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել. 168.am

10 մլն դրամով ՆԳՆ ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով և ավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել. 168.am

Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունն «Էլիտբաս» ՍՊԸ-ից հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով ձեռք է բերել ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայություն` վարորդի հետ միասին: Այս մասին 168.am-ը տեղեկանում է պետգնումների armeps համակարգից, որում տեղադրված պայմանագրից էլ պարզ է դառնում, որ մատուցման ծառայությունների գինը կազմել է 10 մլնդրամ:

Ըստ պայմանագրի՝ 6 ավտոբուսներն ու 3 միկրոավտոբուսները կսպասարկեն ՆԳՆ ոստիկանության զորքերին:

Թերևս, մայրաքաղաքումը ընդդեմ իշխանությունների անհնազանդության ակցիաների լայն թափն է ՆԳՆ-ին ստիպել գնալ հրատապ գնումների. մեքենաներն են քչություն արել: Իսկ որ մեքենաներն արդեն քչություն են անում, պարզ է դառնում նաև առանձին դրսևորումներով. Օրինակ՝ «дети»գրառմամբ մի դեղին ավտոբուս էր այսօր Հանրապետության հրապարակում կանգնած, որտեղ, պարզվեց` ոստիկաններ են:

Ի դեպ, «Էլիտբասի»-ի հետ ոստիկանության համագործակցությունը սկիզբ է առել դեռ 2020 թվականից: Նույն ծառայությունները ձեռք բերելու համար վերջին գնումը, օրինակ, այս ՍՊԸ-ից կատարվել է 10 օր առաջ՝ գնանշման հարցում ընթացակարգով:

Աղբյուրը՝ 168.am